Հայաստանի զինված ուժերի մի ստորաբաժանում առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ-յի զորավարժություններին: Վրաստանում այսօր սկսված այդ զորավարժություններին մասնակցում են նաեւ 14 այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի զինվորականներ:
«Այդ զորավարժությանը մասնակցում է մեր խաղաղապահ գումարտակի մեկ ջոկը՝ որպես առանձին ստորաբաժանում, եւ տարբեր մասնագիտության սպաներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Փոխնախարարն ավելացրեց, որ դրանով Հայաստանը նաեւ հավաստում է իր հաստատակամությունը՝ արդյունավետ մասնակցություն բերել ՆԱՏՕ-յի «Համագործակացություն՝ հանուն խաղաղության» ծրագրին:
«Ի տարբերություն մասնակից երկրների ստորաբաժանումների, մեր ստորաբաժանումը եզակի է իր տեսակով, որովհետեւ առանձնացված ստորաբաժանում է, որը խնդիր ունի մասնակցելու խաղաղապահ գործողություններին», - ասաց փոխնախարարը: - «Մեր երկիրը՝ Կանադայի եւ Նիդեռլանդների հետ միասին, հանդես է գալու մեկ դասակի կազմում»:
Փոխնախարարի խոսքերով, ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող հայ զինվորականները հատուկ մարտական պատրաստականություն են անցել:
Արմեն Զաքարյան, Երեւան