Երկու ամիս առաջ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծած կուսակցությունները, ինչպես ուրբաթ օրը ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, դեռեւս համաձայնության չեն եկել հաջորդ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի ընտրության հարցի շուրջ:
Ապրիլին ձեւավորված ընդդիմադիր համագործակցության ղեկավարները հայտարարել էին, թե փորձելու են միասնական թեկնածու առաջադրել 2003 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Ընդդիմադիր գործիչներից Շավարշ Քոչարյանի խոսքերով, սակայն, առայժմ համաձայնություն չկա ո'չ միասնական թեկնածուի, ո'չ էլ հետագա գործողությունների միասնական ծրագրի շուրջ:
Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ իր ղեկավարած Ազգային ժողովրդավարական կուսակցությունը պատրաստ է առաջիկա ընտրություններում պաշտպանել այն թեկնածուին, որ կհամաձայնի երկրում համակարգային փոփոխություններ կատարելու իրենց առաջարկին:
Ընդդիմադիր գործիչներից, որպես նախագահական ընտրություններում «ցանկալի» թեկնածուների շարքում, շրջանառվում են ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանի, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանի անունները:
Ժողովրդականություն է վայելում նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, որը, սակայն, ձեռնպահ է մնացել ընդդիմության վերջին շրջանի բողոքի ցույցերին մասնակցելուց:
Կարինե Քալանթարյան, Երեւան