Մայիսի 7-ին զինվորական դատախազը հերթական անգամ երկու ամսով երկարաձգեց «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով՝ կազմակերպիչների, կազմակերպողների, օժանդակողների, դրդողների քրեական գործի նախաքննությունը: Զինվորական դատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանը այսօր լրագրողներին ասաց, որ «նախաքննությունը եւ միաժամանակ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները ակտիվորեն շարունակվում են»: Կոնկրետ արդյունքներ, սակայն, չհրապարակվեցին:
Նրա խոսքերով, անջատված մասով մի քանի վարկածները դեռեւս ստուգման փուլում են. «Եվ եթե որեւէ վարկած չի հերքվել կամ չի հաստատվել, դա դեռեւս հիմք չի տալիս ենթադրել, որ նախաքննությունը անարդյունավետ է», -ասաց նա, ավելացնելով, որ վարկածների թվում են նաեւ անջատված մասի նախաքննության ընթացքում ի հայտ եկածները:
Հարությունյանի խոսքերով, մինչ այժմ հարցաքննված 100-ից ավելի անձանց թվում են նաեւ ամբաստանյալներից երեքը եւ նախկին մեղադրյալներից ոմանք: Քննչական վարչության պետը, սակայն, չմասնավորեցրեց, թե ովքեր են այդ ամբաստանյալներն ու նախկին մեղադրյալները:
Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով ձերբակալվածներ չկան:
Քննչական խմբի անդամները, նրա խոսքերով, երկու անգամ գործուղվել են արտերկիր, սակայն թե կոնկրետ որ երկրներ եւ ինչ նպատակով, կրկին չմասնավորեց:
Հարությունյանի խոսքերով, «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն իրականացնող Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջվել են դատավարության ընթացքում հնչած որոշ ցուցմունքներ:
Որոշումներ են կայացվել դատա-տեսա-ձայնագրառման երկու փորձաքննություն նշանակելու մասին: Երկու՝ որովհետեւ, ըստ Հարությունյանի, առաջին անգամ դատարանը մերժել էր նախաքննության ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված քրեական գործին կցված տեսաճապավենը փորձաքննության տրամադրելու՝ զինդատախազության խնդրանքը:
Հարությունյանը, անդրադառնալով Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերը դատարանում պաշտպանող ռուսաստանցի փաստաբան Օլեգ Յունիշեւի հայտարարությանը, թե վերջապես գտնվել է Ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների երկրորդ տեսաերիզը, հայտարարեց, թե քրեական գործից «հստակ երեւում է, որ կա նաեւ երկրորդ տեսաժապավենը»:
Անուշ Դաշտենց, Երեւան