Մատչելիության հղումներ

Հայաստանցի ապօրինի միգրանտները ենթակա են Գերմանիայից վտարման


Գերմանացի դիվանագետի այսօր հրապարակած տվյալներով, ներկայումս այս երկրում որպես անօրինական միգրանտներ ապրում են մոտ 40 Հայաստանի քաղաքացիներ, որոնք ենթակա են վտարման:

Հայաստանում Գերմանիայի դեսպանության երրորդ քարտուղար Սաբրինա Շմիդտը ասաց նաեւ, որ նրանցից մի քանիսն են ընդամենը համապատասխանում քաղաքական ապաստան ստանալու համար ներկայացվող պահանջներին: Գերմանական օրենքներով ապաստան տրվում է միայն նրանց, ովքեր իրենց երկրներում ենթարկվել են քաղաքական հետապնդումների:

Շմիդտի խոսքերով, 2001 թվականին միայն մեկ հայ ընտանիքի է քաղաքական ապաստան տրվել: Իսկ հայերի կողմից ապաստան հայցող դիմումները եղել են 1239-ը: Գերմանայիա իշխանությունները, ըստ դիվանագետի, կանոնավոր կերպով իրականացնում են հայ անօրինական միգրանտների վտարումներ:

Անցած տասնամյակում Հայաստանից եւ այլ երկրներից տասնյակ հազարավոր հայեր են ներգաղթել Գերմանիա: Նրանց մեծամասնությունը այդ քայլին դիմել է տնտեսական դժվարությունների հետեւանքով, սական շատերը՝ կարգավիճակ ստանալու հույսով, նշում են քաղաքական պատճառներ:

Հայաստանում կրոնական հալածանքների ենթարկվելու պնդումներով, ըստ Սաբրինա Շմիդտի, դիմում են Եհովայի վկաները, բապտիսները, եզիդիները: Նրա խոսքերով, կրոնական հալածանքների ենթարկվելու մասին դիմումները սովորաբար լուրջ հիմք չեն դիտվում:


Անուշ Դաշտենց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG