Մատչելիության հղումներ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանեց Երեւան


Երկուշաբթի երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց Ռուշայլոն, եռօրյա պաշտոնական այցի ընթացքում հանդիպելու է Հայաստանի ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարների, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Ծրագրված է նաեւ հանդիպում նախագահ Քոչարյանի հետ:

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի պատվիրակությունը Երեւան է ժամանել քննարկելու առաջին հերթին տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր», - ասաց Ռուշայլոն: - «Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպումների ընթացում մտադիր ենք քննարկել նաեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահը «դրական» գնահատեց երկկողմ համագործակցությունը: Նա շեշտեց նաեւ բազմակողմ հանդիպումների կարեւորությունը «կովկասյան քառյակի», Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Այցի ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG