Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները հրապարակել է հայկական այն ընկերության եւ գործարարի անունը, որ ընկնում են Իրանին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ծրագրերի իրականացմանը նպաստող սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ փոխանցած չինական, մոլդովական եւ հայկական ընկերությունների համար սահմանված պատժամիջոցների տակ: Դա «Լիզեն» բաց բաժնետիրական ընկերությունն է եւ Արմեն Սարգսյանը:
Այս անունները, ի շարս երկոո տարվա ընթացքում պատժամիջոցներին ենթակա ութ չինական եւ երկու մոլդովական ընկերությունների ու անհատ ձեռներեցների, հրապարակվել են «Ֆեդերալ տեղեկատու»-ում: Պատժամիջոցների սահմանման մասին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել էր մայիսի 9-ին:
Պաշտոնական մեկնաբանություններ ստանալ հնարավոր չեղավ՝ կապված տեղեկատվության հրապարակման ուշ ժամի հետ:
Փորձագետներն ու լավատեղյակ աղբյուրները, սակայն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, ենթադրեցին, որ խոսքը կարող է վերաբերել Չարենցավանի «Լիզին» գործարանին, ուր տասնամյակներ շարունակ շաքարի ճակնդեղից ստանում են բյուրեղային լիզին կոչվող նյութը, որն օգտագործվում է խոշոր եղջերավոր անասունների աճը խթանելու համար:
Չարենցավանի խորհրդային շրջանի արդյունաբերությանը քաջածանոթ աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ լիզինը օգտագործվում է ռադիացիայի վնասակար հետեւանքները մեղմելու, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների դեպքում արյան դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Նրա խոսքերով, լիզինը արտահանվում էր Չեռնոբիլի ատոմակայանի վթարից տուժած Ուկրաինա եւ Բելառուս:
Լիզինը ընդգրկված չէ անցած տարվա ընթացքում Հայաստանից Իրան արտահանված ապրանքների ցանկում:
Կառավարության նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պնդեց, որ «Լիզին»-ի «եզակի եւ բարդ» սարքավորումները «անցյալում ապամոնտաժվել եւ վաճառվել են Իրանին»:
«Դա չեր կարող տեղի ունենալ առանց կառավարության գիտության», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին պաշտոնյան:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, «Ֆեդերալ տեղեկատու» - ում չի մասնավորեցվում, թե ինչ տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ են վաճառվել Իրանին. ասվում է միայն, որ պատժամիջոցները սահմանվել են 2000 թվականին ընդունված Իրանում զենքի չտարածման ակտի շրջանակներում:
Անանուն մնալ ցանկացած աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին ասացին նաեւ, որ Պետքարտուղարության նշած հայ գործարարը հավանաբար 1999 հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է՝ Արմեն Սարգսյանը: Նրանց խոսքերով, Արմեն Սարգսյանը «Լիզին»-ը գնել է 90-ականների վերջին, երբ իր հանգուցյալ եղբայրը պաշտպանության նախարարն էր:
Պատժամիջոցները արգելում են «Լիզին»-ին եւ Արմեն Սարգսյանին Միացյալ Նահանգների կառավարությունից օգնություն ստանալ, եւ պաշտպանական պարագաներ գնել այդ երկրից: Մայիսի 9-ին պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը ասել էր, որ պատժամիջոցները չեն վերաբերի Հայաստանի, Չինաստանի կամ Մոլդովայի կառավարություններին: Բաուչերի հայտարարությունից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ հարցի շուրջ «ակտիվ երկխոսություն» է սկսել Վաշինգտոնի հետ:
Ռուզան Խաչատրյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան