Համաշխարհային բանկի հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն Ջուդի Օ'Քոննորը, իր վեցամյա պաշտոնավարության ավարտին տված ասուլիսում հիմնական ձեռքբերում համարեց բանկի ֆինանսավորմամբ գործող Սոցիալական նեդրումների հիմնադրամի ծրագրերի հաջող իրականացումը, ինչի հետեւանքով, նվազել է ծայրահեղ աղքատությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նաեւ ինքնաքննդատաբար ասաց, որ այս նախընթաց տարիներին չի հաջողվել լուծել, մասնավորապես, առողջապահության բնագավառի խնդիրները, որտեղ եւ' բանկը, եւ' կառավարությունը մեծ սխալներ են թույլ տվել, եւ շատ աշխատանք պետք է տարվի, որպեսզի պարզվի, թե ինչու է դա տեղի ունեցել եւ ինչպես շտկել վիճակը:
Ջուդի Օ'Քոննորը ասաց, թե Երեւան է ժամանել Բաքվում կայացած տարածաշրջանային համագործակցության խնդիրներին նվիրված հանդիպումից հետո, որին մասնակցել են Համաշխարհային բանկի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գրասենյակի տնօրենները: Ըստ նրա, հաճախ տարածաշրջանային համագործակցության խնդիրները սխալ են ընկալվում:
«Մենք քաղաքական մանդատ չունենք, որպեսզի փորձեն խաղաղության համաձայնագրի հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա եւ կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը», - ասաց Ջուդի Օ'Քոննորը։ Բաքվում, նրա փոխանցմամբ, քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանյին նշանակության ծրագրեր, մասնավորապես, սահմանամերձ գոտիներում վարակիչ հիվանդությունների՝ մալարիայի, տիֆի կանխարգելման հնարավորությունները։
Իր առաքելությունն ավարտում է ոչ միայն Ջուդի Օ'Քոննորը, այլեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթը, որին հուլիսի 1-ից փոխարինելու է բրիտանացի Ռոջեր Ռոբինսոնը։
«Կարծում եմ, որ այն ռազմավարությունը, որ մենք քննարկել ենք այստեղ իշխանությունների հետ, արդեն բավականին հստակ տեսք ունի եւ կշարունակվի՝ անկախ այն բանից, թե ով է հետագայում պաշտոնավարելու», - ասաց Ջուդի Օ'Քոննորը։
Ատոմ Մարգարյան, Երեւան