Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ թվով չորրորդ հանրահավաքը, որի ժամանակ հրապարակվեց հանրահավաքի կազմակերպիչների՝ հիմնական ընդդիմադիր կուսակցությունների միացյալ հայտարարությունը: Առաջնային խնդիր համարվեց «Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից», որն իրականացնելու նպատակով արվելու են գործնական քայլեր:
Առաջին անգամ «Ա1+» հեռուստաընկերությանը իր զբաղեցրած կապուղուց նախագահ Քոչարյանի կողմից նշանակված՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ զրկելու կապակցությամբ անցկացվող հանրահավաքում, ի թիվս հայտնի 6 պահանջների, քաղաքական հայտարարություն արվեց: Հանրահավաքում հայտարարվեց նաեւ, որ ընդդիմությունը միասնական թեկնածու է առաջադրելու Հայաստանի նախագահի պաշտոնի համար:
Այսօրվա հանրահավաքում ընթերցվեց նաեւ «Ա1+»-ի աշխատակազմի հայտարարությունը, որում նշվեց, թե իշխանությունները ցանկանում են ժողովրդին բաժանել չորրորդ իշխանությունից: Հեռուստաընկերության աշխատակազմը հավաստիացնում է, որ շարունակելու է հավատարմորեն ծառայել ժողովրդին:
«Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը իր ելույթում դաշնակից կուսակցությունների անունից հայտարարեց, որ «ելքը իշխանափոխությունն է»: Պատգամավոր Արշակ Սադոյանի խոսքերով՝ «Պետք է պատրաստ լինենք քաղաքացիական անհնազանդության»:
«Եթե ոչ այսօր, ապա վաղը Ռոբերտ Քոչարյանը մեր միասնականությամբ հեռացվելու է իշխանությունից», - իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Սկսելու ենք իշխանափոխության գործընթաց: Դրա համար շատ կարեւոր է մեր կուսակցությունների եւ ժողովրդի միասնականությունը»:
Հանրահավաքը ընդմիջվեց երթով, որի մասնակիցները, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների մոտ բարձրախոսով նախարարությունների աշխատակիցներին կոչ էին անում լինել ժողովրդի հետ եւ չկատարել ապօրինի հրամաններ:
Հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում տեղադրված էկրանի վրա «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելուց ի վեր «Այբ-Ֆե» լրատվական ծառայության պատրաստած հաղորդումների ցուցադրմամբ:
Հրաչ Մելքումյան, Երեւան