Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցը Հայաստան





Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսոնին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը:

Ըստ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են «տարածաշրջանային հիմնախնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ»: Անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Երեկ Ռոսս Ուիլսոնը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ: Այցի նպատակների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ուիլսոնը Երեւանում եղել էր անցած փետրվարին: Նա մասնացել էր Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանների ամենամյա հանդիպմանը, որը նախագահում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Լինն Պասկոն:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG