Մատչելիության հղումներ

Հայկական ատոմակայանի տնօրենը հրաժարական է տալիս


Մեծամորի ատոմակայանի երկարամյա տնօրեն Սուրեն Ազատյանը երկուշաբթի օրը հրաժարականի խնդրանքով դիմել է Հայաստանի կառավարությանը՝ պատճառաբանելով, թե ուզում է հանգստանալ երկարամյա «լարված» աշխատանքից հետո:

56-ամյա Ազատյանը հերքեց, թե իր որոշումն այլ դրդապատճառներ ունի:

«Ես շատ հոգնած եմ, իմ թոշակի գնալու ժամանակն է», - «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց Սուրեն Ազատյանը: - «Ինձ համար արդեն դժվար է այս գործը շարունակել»:

Ազատյանը Մեծամորի ատոմակայանի տնօրենն է 1993 թվականի վերագործարկումից ի վեր: Նա կտրականապես դեմ էր ատոմակայանի փակմանը 2004 թվականին, ինչի մասին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի կառավարության եւ Եվրամիության միջեւ: Նրա կարծիքով ատոմակայանի գոյությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական անկախության համար:

Ազատյանն ասաց, որ Մեծամորը թողնում է «գերազանց վիճակում» եւ վստահ է, որ այն շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում: Տնօրենը ասաց նաեւ, որ անցած ամռանը գործադուլի սպառնալիքի հասցրած աշխատավարձի գծով պարտքերը որեւէ կերպ չեն ազդել փոշակի անցնելու իր որոշման վրա:

Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG