Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերացնում է Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը





Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հայտարարել են, որ պաշտոնապես վերացնում են Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու ինը տարի գործող արգելքը: Երեկ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրվի 4.4 մլն դոլարի ռազմական օգնություն՝ մոտավորապես այնքան, որքան Հայաստանին:

Հայտարարությունը հնչեց Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից Հայաստանին հատկացված 4.3 մլն դոլար օգնությունն օգտագործելու բնագավառները համաձայնեցնելուց մեկ շաբաթ անց: Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշումը Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունել էր անցած նոյեմբերին՝ փորձելով մեղմել Հայաստանի մտավախությունը Ադրբեջանին ուղղակի օգնություն ցուցաբերելու՝ գրեթե մեկ տասնամյակ գործած արգելքի ժամանակավոր վերացումը:

1992 թվականի «Ազատության ա5ակցման ակտ»-ի 907 բանաձեւի ժամանակավոր վերացումը նախագահ Ջորջ Բուշի վարչակազմին հնարավորություն տվեց Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն սկսել՝ համաշխարհային հակաահաբեկչական պայքարի շրջանակներում:

Պենտագոնի պատվիրակությունը՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի եվրասիական քաղաքականության գծով օգնականի տեղակալ Միռա Ռիկարդելի գլխավորությամբ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, ինչպես հաղորդում են լրատվական գործակալություները, հինգշաբթի օրը Բաքվում ընդունել են ռազմական համագործակցությանը վերաբերող հայտարարություն: Ստորագրման արարողությունից հետո Ռիկարդելն ասել է, որ ռազմական օգնությունը Ադրբեջանին «կարող է դիտվել որպես ահաբեկչության դեմ պայքարի բաղկացուցիչ»:

«Մեր համագո8ծակցության նպատակն է հակազդել այնպիսի սպառնալիքներին, այնպիսիn ահաբեկչությունն է, առաջ մղել խաղաղությունն ու կայունությունը Կովկասում եւ զարգացնել առեւտրական ու տրասպորտային միջանցները»:

Ռիկարդելն ասել է նաեւ, որ Միացյալ Նահանգներն ու Սդրբեջանը համաձայնել են ուշադրության կենտրոնում պահել խաղաղապահ գործունեությունը, Ադրբեջանի ծովային սահմանների անվտանգությունը եւ օդային երթեւեկության հսկողության համակարգերը ՆԱՏՈ-ի չափանիշներին համապատասխանեցնելը: Նրա խոսքերով, սահմանների պաշտպանության ուղղությամբ օժանդակությունը կօգնի կանխել թմրանյութերի եւ զենքի մաքսանենգ հոսքերը Ադրբեջանի տարածքով:

Նման մի համաձայնագիր էլ Ռիկարդելը ստորագել էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ անցած շաբաթ Վաշինգտոնում: Դա Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Միացյալ Նահանգներ կատարած այցի հիմնական արդյունքն էր: Այս շաբաթվա սկզբին Սարգսյանն ասել էր, որ ամերիկյան օգնությունն օգտագործվելու է հայ զինվորականների ուսուցման եւ վերապատրաստման, ինչպես նաեւ Հայաստանի զինված ուժերի կապի համակարգերի արդիականացման նպատակներով:

Հայաստանի պաշտոնյաները անցած տարեվերջին հայտարարել էին, թե Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելքի սառեցմամբ Բաքուն «խիստ սահմանափակ» օգնություն կստանա: Անցած հոկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ասել էր, թե Վաշինգտոնը Ադրբեջանին օգնելու է միայն անվտանգության ծառայությունների աշխատակիցներին վերապատրաստելու եւ այդ երկրի սահմանները արմատական մահմեդական խմբերի «ներթափանցումից» պաշտպանելու ուղղություններով:

«Ֆրանս Պրես» գործակալությունը այսօր հաղորդել է, որ կովկասյան երկու պետությունները պաշտոնապես հանվել են այն երկրների ցուցակից, որոնց Զենքի միջազգային շրջանառության կանոններով արգելվում է գնել ամերիկյան ռազմական սարքավորումներ, այդ թվում՝ զինամթերք:

«Այս քայլը արվում է ի շահ արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության», - ասված է «Ֆեդերալ տեղեկագրում» տպագրված անդրադարձում:

Քայլը պաշտոնապես հաստատեց արգելքի ժամանակավոր կասեցումը, ինչի մասին նախագահ Բուշը հայտարարել էր հունվարին: Մինչ այդ արգելված էր վաճառել ամերիկյան սարքավորումներ՝ ներառյալ հրացեն, զինամթերք, զրահամեքենաներ եւ համապատասպան տեխնոլոգիաներ: Արգելված էր նաեւ տրամադրել վերապատրաստում, գաղտնագրման միջոցներ եւ պաշտպանական հանդերձանք: Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ցուցակից հանելը ոչ թե նշանակում է, թե այդ երկրներին այլեւս ամեն ինչ կարող է վաճառվել, այլ՝ սա վերջն է այն քաղաքականության, որով նման գործարքները ավտոմատ կերպով բացառվում էին:

Հայաստանի ու Ադրբեջանի՝ ցուցակից հանելուց հետո դրանում մնացել է 9 երկիր՝ Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, Իրաքը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սիրիան եւ Վիետնամը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG