Բաքու, («Ասոշիեյթեդ Փրես»). - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հինգշաբթի օրը խնդրել է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
«Ես շատ բարձր եմ գնահատում ձեր դիրքորոշումը Ադրբեջանի ամենաբարդ ու տեւական հիմնախնդրի հնարավորինս արագ, արդարացի լուծման հարցում», - գրել է Ալիեւը իր ղեկավարած նախկին խորհրդային հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի առիթով Բուշին հղած նամակում:
«Ուզում եմ վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք շուտով կհասնենք խաղաղության, օկուպացված ադրբեջանական տարածքները կազատագրվեն, եւ փախստականները կվերադառնան իրենց հայրենիքը», - ասված է նամակում:
Լեռնային Ղարաբաղը հայկական ուժերի վերահսկողության տակ է 1994 թվականից: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները, որոնցում Միացյալ Նահանգները առաջատար դեր են կատարում, փակուղի են մտել:
Իսկ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում պաշտոնատարները հինգշաբթի օրը ասացին, որ պատերազմից հետո 15 հազար հեկտար հիմնականում գյուղատնտեսական հողատարածքներ շարունակում են ականապատված մնալ պատերազմից հետո: Ըստ բրիտանական «Հալո Թրասթ» ականազերծմամբ զբաղվող կազմակերպության, 2000 թվականին Լեռնային Ղարաբաղում վնասազերծվել է ավելի քան 9700 ական, իսկ անցյալ տարի՝ 18 հազար 675 ական:
Լեռնային Ղարաբաղի ականազերծման հանձնաժողովի նախագահ Մելս Հակոբջանյանի խոսքերով, մարտական գործողությունների ավարտից հետո շարունակում է նվազել ականների պայթյունների զոհերի թիվը: Հակոբջանյանը դա պայմանավորում է ականազերծման աշխատանքներով եւ «Հալո Թրասթ»-ի միջոցներով կազմակերպված ուսուցողական ծրագրով: