Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Ռոբերտ Քոչարյանի այցը Սյունիքի մարզ կարելի է համարել նախընտրական, քանի որ Սյունիքը բարձրաստիճան չինովնիկները ընտրություններից ընտրություններ են հիշում: Գործող նախագահը այդ պաշտոնում «Սյունիք է այցելում երկրորդ անգամ: Առաջին այցի առիթը Գորիսի ջրատարի բացման ժապավենը կտրելն էր, թեեւ մինչեւ օրս գորիսեցիները խմելու ջուր չեն ստանում», - նշում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, Սյունիքից փոխանցելով նաեւ վերափակված աշխատատեղերի ու գրեթե մեկ տարի չվճարված աշխատավարձերի առօրյա:
Մյուս կողմից, «Ազգ. թերթի ճակատին այսօր արձանագրումն է, թե «նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջիկա ապրիլի 18-28-ը Բոստոն կատարելիք այցը դիտվում է որպես ցատկատախտակ՝ դեպի «մեծ» քաղաքականություն նրա վերադարձի... Ապրիլի 20-ին Հարվարդի համալսարանի գիտական կենտրոնում նախատեսվում է նրա հրապարակային առաջին ելույթը 1998 թ. իշխանաթողությունից հետո»։
Հանրապետական կուսակցության «Ժամանակ» պաշտոնաթերթի այսօրվա խմբագրականն էլ իր որոշ ձեւակերպումներով կարող է շատերին ցնցել: «Հայաստանում կոմունիստական վարչակարգը տապալվեց Ռուսաստանում կատարված պետական հեղաշրջման հետեւանքով... եւ երկրի ճակատագիրն անցավ քաղաքական ճիվաղներին, որոնք ոչ հեռու անցյալում կոմերիտականներ էին եւ մեծամասամբ կոմունիստների հարազատ զավակները», - գրում են այստեղ, շատ տեղին համարելով մեջբերել նաեւ առածը, որ «Շան որդին շուն է կրկնակի»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով էլ «Ժամանակ»-ի խմբագիրը հրատապ է համարում 1996 թվականի իրենց մի հայտարարությունը, թե «Տեր-Պետրոսյանի վերընտրվելով՝ Հայաստանում վեր կխոյանան սինագոգներն ու մզկիթները, կավելանա խառնածին քաղաքացիների թիվը, եւ բազմադարյան հայ ազգը, դառնալով օտարերկրացիների քաղաքական ու տնտեսական ասպատակությունների թիրախ, ակամա կկորցնի իր ինքնությունը»:
Վանո Սիրադեղյանի՝ կրկին պատգամավոր առաջադրվելու կապակցությամբ «Ժամանակ»-ի մի մեկնաբան էլ գրում է. - «Նա պատգամավոր չի կարող դառնալ, համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հետախուզման մեջ է եւ դատական ավարտված պրոցեսից հետո հրապարակավ չի շրմփացրել իր արդարացիությունը: Ինչի՞ համար է այդ դեպքում այս անհաջող ֆարսը, որի գլխավոր դերակատարը լինելու «պատիվը» բնավ չի սազում հայի իր տեսակին»:
ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը «Իրավունք» թերթի հարցազրույցում ասում է, որ ՀՀՇ-ն պատասխանատվության չենթարկվեց, որովհետեւ «մեղադրանքները, որոնցով փորձեցին վարկաբեկել ՀՀՇ-ին, անհիմն էին... Մազութի պատմությունը հեքիաթ էր, «էներգետիկ տեռորը» հեքիաթ էր, Սիրադեղյանի հետ կապված ողջ առասպելը այսօր արդեն ցրվում է... Պարզապես այդ ամենը ուներ մեկ՝ սեփական գոյությունն արդարացնելու նպատակ»: Այս զրույցն, ի դեպ, ներկայացված է «2003-ի նախագահական ընտրություններում տեսականորեն հնարավոր է եւ Վանոյի թեկնածությունը» վերնագրի տակ:
«Եթե համեմատելու լինենք ներկայիս իշխանությունների հետ՝ ՀՀՇ-ն եւ հհշածին կուսակցությունները հրեշտակի կերպարանք են ստանում», - «Երկիր»-ի հարցազրույցում արտահայտվում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: - «Անգամ ՀՀՇ-ի իշխանության տարիներին չկային օրը ցերեկով սպանություններ եւ հետո՝ արդարացումներ, չկային այնպիսի մաֆիոզ կլաններ, որոնք տնտեսության բոլոր լծակները իրենց ձեռքն էին վերցրել, եւ տնտեսությունը շնչահեղձ էր լինում... Եթե նախկինները այսօր ուղղակիորեն մատնանշում են հանցավոր քաղաքականությունը, որ վարում է նախագահական կլանը, բնականաբար, այդ կլանին մերկացնելու գործում կհամագործակցենք»:
Արտաշես Գեղամյանի համոզմամբ, «հասարակության պահանջն է, որպեսզի հանրապետության բոլոր քաղաքական ուժերը համախմբվեն նոր թեկնածուի շուրջ»: Միաժամանակ նա խոստանում է հնարավորին քաղաքակիրթ ճանապարհով խոչընդոտել նախկինների իշխանության գալուն:
«Վերջին շրջանում մեզանում դրսեւորվող գործընթացն ավելի շուտ եւ ավելի շատ մարդաորս է հիշեցնում», - անդրադառնում է այսօր «Երկիր»-ը: - «Քաղաքական մի կազմակերպություն ճգնում է խաբել հանրությանը՝ օր օրի վրա հայտարարելով այս կամ այն քաղաքում ու գյուղում իր շարքերն անդամագրվելու ցանկություն հայտնած մարդկանց հորինված հերթերի մասին: Մեկ ուրիշ կազմակերպություն էլ հայտարարում է, թե ինքը տասնյակ հազարավոր անդամներ ունի, այնինչ որեւէ միջոցառման ժամանակ դժվարում է 300 տեղանոց դահլիճ լցնել: Դե իսկ երրորդ կազմակերպությունն էլ պարզապես օգտվելով իր լծակներից, ուղղակի պարտադրում է մարդկանց (հիմնականում միջին ու ստորին մակարդակի պաշտոնյաներին) անդամագրվել իրենց կուսակցությանը»:
«Քաղաքական ուժերը փոխանակ բարձրացնեն ժողովրդի քաղաքական գիտակցության ու կազմակերպվածության մակարդակը, իրենց անգիտակից վիճակը մեխանիկորեն արտահանում են ժողովրդի մեջ, կազմակերպելու փոխարեն կազմալուծում հասարակությանը: Եվ սա ավելի այլանդակ ու վտանգավոր երեւույթ է, քան պարզունակ ընտրակաշառքը կամ նույնիսկ ընտրակեղծիքը», - ընդգծում է «Երկիրը»-ը, շարունակելով. - «Եթե նախկինում ընտրությունների նախօրյակին իշխանությունը ստեղծում էր արհեստական քաղաքական կազմակերպություններ, ապա այսօր շեշտը դրվում է եղածներից որոշները արհեստականորեն խոշորացնելու վրա: Այս ամենի խորապատկերի վրա փարիսեցիություն է կուսակցությունների մասին օրենքի քննարկումը եւ խորհրդարանական ընտրություններում համամասնական տեղերի չափաբաժնի ավելացումը»:
«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով, «Ա1+»-ին եթերից զրկելու եւ 37-րդ դեցիմետրային հաճախականությունը այլ հեռուստաընկերության փոխանցելու քաղաքական որոշումն արդեն ընդունված է, քանզի «նախընտրական տարում Քոչարյանին պետք չէ լրատվություն, որ տարբերվում է «Հայլուրից», եւ տեսակետներ, որոնք չեն համընկնում պաշտոնականի հետ: Այսինքն՝ պետական մարմինն իր քմահաճույքով կարող է կանգնեցնել մի ֆիրմայի աշխատող բիզնեսը հանուն թղթի վրա գոյություն ունեցող մեկ այլ ֆիրմայի անորոշ հեռանկարի»:
Հավաստի աղբյուրներ վկայակոչելով, «Հայկական ժամանակ»-ն էլ հավաստիացնում է, թե մի քանի օր առաջ նախագահականում լուրջ քննարկումներ են եղել, թե ինչ անել «Ա1+» հեռուստաընկերության հետ եւ փոխանցում է, որ «Շարմ» ընկերության տնօրենը վստահ է՝ իրենք «Ա1+»-ին հաղթելու են: «Մենք ապաքաղաքականացված ենք», - իրենց կեցվածքն են ներկայացնում «շարմականները», - «Մենք յուրաքանչյուր գործող իշխանությանը ողջունել ենք եւ փորձել ենք ամեն ինչով աջակցել»:
Վաչե Սարգսյան