Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է Ռուսաստանին փոխանցվելիք ձեռնարկությունների ցանկը


Կառավարությունն այսօրվա նիստում, որին նախագահում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր համաձայնությունը տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով մի շարք պետական ձեռնարկություններ փոխանցվում են Ռուսաստանին՝ այդ երկրին ունեցած 94 մլն դոլար պարտքի դիմաց:

Կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել ռուսաստանյան պարտքի դիմաց փոխանցվող հայկական ձեռնարկությունների ցանկին: Դրանք են՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, եւ ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված երեք գիտական հաստատություններ՝ Ավտոմատ կառավարման, Նյութագիտության եւ Մաթեմաթիկակական մեքենաների ինստիտուտները։

«Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւն իրագործելու կոչված համաձայնագրի պայմանների մասին երկու կառավարությունների միջեւ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել անցած դեկտեմբերին:

Դեռեւս պարզ չէ, սակայն, թե որքան է գնահատվել ձեռնարկությունների արժեքը եւ արդյո՞ք դրանց փոխանցումով փակվում է ռուսաստանյան ամբողջ պարտքը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG