Հայաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, այսօր ասաց, որ հրաժարվելով այդ պաշտոնից վերադառնում է «լիակատար, լիարժեք քաղաքական գործունեության»: Նա նաեւ չբացառեց իր մասնակցությունը 2003 թվականի նախագահական ընտրություններին:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ չորս տարիների աշխատանքում կարեւոր համարեց բանակում եւ կալանավայրերում օրինականություն հաստատելու ջանքերը: Նախագահը բարձր գնահատեց, որ այդ տարիների ընթացքում հանձնաժողովի ստացած մոտ 6000 դիմում֊-նամակների մեկ֊ քառորդի պահանջները բավարարվել են, եւ որ հանձնաժողովն աշխատել է թափանցիկ ու հրապարակային:
Պատասխանելով հարցին, թե ապագա օմբուդսմենի պաշտոնում իրեն տեսնու՞մ է Պարույր Հայրիկյանը, վերջինս պատասխանեց. «Անկախ Հայաստանի պայմաններում պարզապես ազգային քաղաքական գործիչ եմ: Այսինքն՝ մարդ, որը ոչ թե պիտի զբաղվի սխալները մատնանշելով, այլ այդ սխալները ուղղելով»:
Հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է 2003 թվականի նախագահական ընտրություններին, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Կամ պիտի գտնեմ մեկին, որ կարող է անել այն, ինչը ես կարծում եմ, որ պետք է մեր ժողովրդի համար: Կամ, եթե չգտնեմ այդպիսի մեկին, պետք է ինքս՝ առաջնորդվելով պարտքի զգացողությամբ, առաջադրեմ իմ թեկնածությունը»: Պարույր Հայրիկյանը խուսափեց հստակ պատասխան տալ, թե հնարավո՞ր է, որ «այդպիսի մեկը» լինի Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահ Քոչարյանն ասաց, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով է փոխարինելու Հայրիկյանին :
Ռուզան Խաչատրյան, Երեւան