Ազգային Ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովը այսօր լսումներ էր հրավիրել «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին նաեւ պաշտպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրենքը հաստատելու է պարտադիր զինվորական ծառայությունը որոշ դեպքերում այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու համակարգ, ինչը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է:
Այլընտրանքային ծառայությունը, ըստ նախագծի, համարվում է պետական ծառայության հատուկ տեսակ Հայաստանի զինված ուժերում: Ռազմական դրության ժամանակ, սակայն, հարցը կարգավորվում է «Ռազմական դրության մասին» օրենքով եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով:
Փաստաթուղթն առաջարկում է, որ այլընտրանքային ծառայություն անցնելու իրավունք ունենա միայն գրանցված կրոնական կազմակերպության անդամը, որի կրոնական համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում զինծառայությունը, ինչպես նաեւ զենք կրելը, պահելն ու օգտագործելը:
Այսպիսի ծառայության ժամկետը սահմանվում է 42 ամիս, իսկ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (մոտ 2000 դոլար) գումար մուծելու դեպքում՝ կրճատվում է 12 ամսով: Օրենքի նախագիծը չի առաջարկում, թե կոնկրետ ինչով են զբաղվելու այլընտրանքային զինծառայողները՝ ցանկը սահմանելու է կառավարությունը: Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները չեն կարող նշանակվել պետական պաշտոնների իրավապահ մարմիններում եւ դատական համակարգում:
Նախագծով օրենքի կիրարկման ժամկետ է նշված 2003 թվականի հունվարի 1-ը: Բայց մինչ այդ հարկ է, որ օրինագծին առնվազն երկու ընթերցմամբ ընդունի Ազգային Ժողովը:
Մակերեսային ուսումնասիրությունն իսկ ցույց է տալիս, որ Հայաստանում գործող այլադավաններից միայն եհովականներն ունեն զենքի հետ չառնչվելու համոզմունք: Նրանք էլ պաշտոնապես գրանցված չեն, չնայած պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, այս օրենքի ընդունումից հետո նրանք կգրանցվեն:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած տվյալներով, Հայաստանում ներկայումս եհովական 7102 քարոզիչ կա, հետեւորդների քանակը ճշտված չէ: Ըստ նույն աղբյուրի, պարտադիր զորակոչից խուսափելու համար մեկ ամիս առաջ դատվել է թվով 100֊-րդ եհովականը: Ներկայումս 11 եհովական՝ մեղադրյալի, իսկ 19֊-ը՝ դատապարտվածի կարգավիճակով անազատության մեջ են:
Վերջին շրջանում նախաքննական մարմիններն առավել մեղմ որոշումներ են ընդունում եհովականների նկատմամբ: Երկուսի գործը կարճվել է, ութ մեղադրյալի հանդեպ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստրորագրությունը: Զինծառայությունից խուսափելու համար որեւէ եհովական քրեական հետախուզման մեջ չէ:
Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գնդապետ Ֆանարյանի տվյալներով, յուրաքանչյուր զորակոչից առաջ կամ հետո աղանդավորների թիվը կազմում է 30֊-50 մարդ:
«Դա, իհարկե, էական թիվ չի կազմում», - ասաց Ֆանարյանը: - «Ուղղակի վտանգը մենք տեսնում ենք սրա հետագա զարգացման մեջ»:
Գնդապետ Ֆանարյանի դիտարկումն է, որ բանակը հնոցապանների ու հավաքարարների հավաքատեղի չէ, առանց այդ էլ չգիտեն որտեղ տեղավորել ամեն զորակոչում ոչ շարային ճանաչվող 1000֊1200 զորակոչիկներին:
Պաշտպանության փոխնախարար, գեներալ֊-մայոր Արթուր Աղաբեկյանի խոսքերով, ներկայումս բանակում Եհովայի վկա 7 զինծառայող կա: Աղաբեկյանն ասում է, թե նրանք, այսպես ասած բացահայտվում են զինվորական երդում տալուց մի քանի օր առաջ եւ հետագայում մտափոխվում են:
Պացիֆիզմը՝ որպես այլընտրանքային ծառայության հիմք, բացառվեց: Իսկ մի այլ խմբի՝ տաղանդավոր ջութակահար, դաշնակահար կամ պարող զորակոչիկների վերաբերյալ Վահան Հովհաննիսյանը ասաց, որ եթե այլընտրանքային ծառայության գնան, պիտի «քար կրեն այդ նուրբ մատներով: Ավելի լավ է ավտոմատ կրեն»:
«Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության համար անընդունելի է այլընտրանքային ծառայության գաղափարն իսկ: Կազմակերպության նախագահ Էմմա Հունանյանը կտրուկ կերպով հայտնեց իր անհամաձայնությունը. իրենց որդիները խաղաղ պամաններում զոհվել են բանակում, «իսկ այլընտրանքային-կրոնավորները այսօր գնան իրենց համար արքայավայել ծառայեն»:
Այս կազմակերպության անդամներին կարելի է հասկանալ, նրանք բոլորը բանակում որդի են կորցրել, բայց այսօրվա լսումներն իսկ ցույց տվեցին, որ հասարակությունն ընդհանուր առմամբ կարող է այլընտրանքային ծառայությունն արտոնյալ ծառայություն դիտել:
Ըստ Վահան Հովհաննիսյանի, սակայն, դա արտոնություն չէ: «Խստացումներին, թերեւս, կողմ կլինեի, միայն մեկ պայման կա. դրանք չպետք է մարդու արժանապատվության եւ իրավունքների ոտնահարման ձեւ ընդունեն», - ավելացրեց Հովհաննիսյանը:
Ռուզան Խաչատրյան, Երեւան