Ի վերջո ի՞նչ բովանդակություն ու խնդիրներ ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան: Պատասխանելով «Հայոց Աշխարհ» թերթի հարցերին, հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը մասնավորապես ձեւակերպել է. «Այցելության ժամանակ քննարկման առարկա են եղել բանակցությունների ակտիվացման հնարավորությունները, այսինքն՝ բանակցությունների տեխնոլոգիային առնչվող խնդիրներ: Հակամարտության կարգավորման բուն լուծումների նոր առաջարկություններ չեն եղել... Ակնհայտ է, որ կա նախագահների երկխոսության արդյունավետությունը մեծացնելու, բանակցային գործընթացը առավել կանոնավոր հիմքերի վրա դնելու անհրաժեշտություն... Մենք պատրաստ ենք առավել ակտիվ բանակցությունների»:
«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի ընկալմամբ, համանախագահների «ակնարկներից ակնհայտ է դառնում, որ բանակցությունների հիմքում շարունակում են մնալ փարիզ-քիուեսթյան սկզբունքները... համանախագահների նոր գաղափարները առնվազն չեն հակասում հայկական կողմի շահերին»: Ընդհանուր առմամբ էլ՝ «Հայաստանը ամուր ձեւով իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը ներկա բանակցային մարաթոնում եւ այն հակառակորդին զիջելու որեւէ մի մտադրություն չունի»:
Ըստ «Առավոտ» թերթի, «համանախագահների վերջին այցը տարածաշրջան առավել խճճեց ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կծիկը», թեեւ առաջին հայացքից բոլորը գոհ ու երջանիկ են։ «Առավոտ»-ը առավել ուշադրություն է սեւեռում Նիկոլայ Գրիբկովի հայտարարությանը, որը «դիվանագիտական ձեւակերպումներից անսպասելիորեն անցավ մաթեմատիկական բանաձեւերի. լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը նույնն է՝ ինչ մաթեմատիկայում հաշվարկել շրջանի քառակուսի մակերեսը: Դա, ինչպես հայտնի է, հին ժամանակներից դասվում է չլուծվող խնդիրների շարքին: Արդյոք նման զուգահեռը չի՞ նշանակում՝ Ղարաբաղի խնդիրը նույնպես անհնար է լուծել։ Գուցե հենց սա՞ է այն «նոր գաղափարը», որին, հուրախություն համանախագահների, հանգել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները»։
«Առավոտ»-ում այսօր հատվածներ են ներկայացված «Հայացք Երեւանից» ամսագրում Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հարցազրույցից: Նա եւս բաժանում է տարածված համոզումը «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ, եւ հիմա զինդատախազ Ջհանգիրյանը նրան եւս կարող է «կանչել հարցաքննության եւ պարզել, թե ինչ հիմքեր ունեն իր հայտարարությունները», - ակնարկում է մեկնաբանը:
Այսօր սկսված՝ Մուշեղ Սաղաթելյանի դատավարության առնչությամբ «Առավոտ»-ում բերված է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետեւյալ խոսքը. «Ինձ համար ակնհայտ է, որ մեր իշխանությունները գիշերները չեն տանջվում խոշտանգումներից մարդկանց փրկելու ցանկությունից։ Եթե այդ փափագն ունենային՝ գոնե վերջին 3-4 տարվա ընթացքում խոշտանգումների թիվը մի քիչ կպակասեր, եւ ավելի քիչ մարդիկ կծեծվեին կալանավայրերում, բանակում, այլ համակարգերում։ Այդ ո՞նց է լինում, որ մենակ Մուշեղ Սաղաթելյանին են անդրադառնում։ Եթե նա որեւէ հայտարարություն չաներ՝ առնվազն փոխնախարար էր լինելու նույն համակարգում»:
«Քաղաքապետարանի թվերը, որոնց հասել ենք գործի արդյունքում՝ նաեւ իմ կողմից բրթելով, այսպես ասենք, ծեծելով, բանով, ինչ-որ բանի հասել ենք, այդ թվերը չեն երեւում»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում իր դիտողությունների շարքում նշեց նախագահ Քոչարյանը: Մեջբերելով այսօրինակ մի քանի դրվագներ ու նաեւ նախագահի արտահայտությունը, որ «քաղաքապետարանի վերաբերյալ բավական շատ բողոքներ ունենք, եւ այդ կառույցի ղեկավարը լուրջ խնդիրներ ունի», «Հայկական ժամանակ» թերթը ամփոփում է. «Մինչ խորհրդակցության ավարտն այլեւս կասկած չկար, որ Ռ. Նազարյանի՝ քաղաքապետի կարիերան վերջացած է: Սակայն, վերջում Ռ. Քոչարյանը հայտարարեց, թե անկախ ամեն ինչից, Երեւանի ներկայիս քաղաքապետը դեռեւս երկար կպաշտոնավարի, եւ Երեւանի քաղաքապետը այլեւս ամենաերջանիկ մարդն էր»:
Այս ամենը «Հայկական ժամանակ»-ը մատուցում է «Նախագահը ոչնչացրեց, նվաստացրեց քաղաքապետին» շրջանակում, միաժամանակ տեղին համարելով հիշեցնել «Մենք ենք, մեր սարերի» հերոսի հայտնի արտահայտությունը Քենեդու սպանության կապակցությամբ՝ լավ չէր աշխատում՝ հանեիք:
Երեկ պաշտոնապես հայտարարվեց պետական մի շարք գերատեսչություններում ու հաստատություններում իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին: «Այն, ինչ տեղի է ունենում այսօր եւ ընդհանրապես ցանկացած պաշտոնյայի նշանակման կամ ազատման ժամանակ, քաղաքացիների իրավունքների ոտնահարում է», - անդրադառնում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Ամեն անգամ մեզ պարկի մեջ կատու են վաճառում: Մեզ երբեւիցե չեն բացատրում թե ինչո՞ւ են միավորում այս գերատեսչությունները կամ լուծարում մյուսները, ի՞նչ պատճառով են զբաղեցրած պաշտոններից հեռացվում այս կամ այն բարձրաստիճան չինովնիկները կամ նշանակվում նորերը: Մեզանում թեկնածությունները, լինեն դա նախարարի, մարզպետի, դեսպանի, քննարկում են, որպես կանոն, նեղ շրջանակում, թաքուն: Այդպես էլ նրանք հետագայում աշխատում են, պատասխանատու լինելով միայն նրանց առջեւ, ովքեր ընդունել են նշանակման որոշումը»: Բայց, ախր, հասարակությունը միայն հարկեր մուծելու համար չէ, - փորձում է հասկանալ խմբագիրը:
Առաջիկա լայնամասշտաբ ընտրություններից առաջ կրկին իր արտառոց բացերն է ցույց տալիս եւ պաշտոնյա ընտրելու մեր մեխանիզմը: «Ընտրական տեղամասերում այնպիսի խառնաշփոթ էր, որ շունը տիրոջը չէր ճանաչում»,- ԿԸՀ քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը այսպես է բնութագրել Արմավիրի քաղաքապետի՝ մարտի 10-ին կայացած ընտրությունները: - «Եթե տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական գալիք ընտրությունները եւս նման կերպ կազմակերպվեն, դա խայտառակություն կլինի» («Հայկական ժամանակ»):
«Հայկական ժամանակ» եւ «Ազգ» թերթերում ներկայացվում է կեղծարարության մի նորույթ եւս, որ ընտրողների զգալի մասին հնարավորություն է տվել կրկնակի քվեարկել: Այս օրինախախտումներին վերջապես լուրջ իրավական գնահատական պիտի տրվի, պատասխանատու պաշտոնյաները պատասխանատվության պիտի ենթարկվն, - ընդգծում են թերթերը:
Վաչե Սարգսյան