Կանանց տոնի կապակցությամբ, իհարկե, ավելի կամ պակաս գեղեցիկ ձեւակերպված մաղթանքներ կան թերթերում, բայց մամուլի հիմնական բովանդակությունն այսօր էլ հայոց վիշտ ու կարիքն է:
Անդրադառնալով այս անգամ էլ բանկային համակարգի վիճակի հետ կապված պաշտոնյաների հավաստիացումներին, թե «անհանգստանալու հարկ չկա, ամեն ինչ վերահսկվում է պետության կողմից», «Երկիր» շաբաթաթերթը խմբագրականում հարցեր է դնում. «Եթե ամեն ինչ այդչափ լավ է, հապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ... Ինչո՞ւ ամեն անգամ, երբ մեզանում որեւէ ոլորտում պաշտոնյաների ասած՝ առողջացման գործընթաց է սկսվում, անպայման այդ առողջացումը կատարվում է ժողովրդի հաշվին»:
«Հասարակության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի պահանջել, որ կարեւոր, շատերի համար կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների եւ իրադարձությունների կապակցությամբ դիրքորոշում ու գնահատական տա իշխանությունը», - շեշտում է «Երկիր»-ը: - «Իշխանության գործառույթը, բացի կառավարելուց, նաեւ իր կառավարման արդյունքների համար պատասխան տալն է»:
«Իրավունք» թերթի ուրվագծմամբ, «քաղաքական դաշտի բոլոր հատվածներում տեղի են ունենում վերախմբավորման եւ համախմբման գործընթացներ: Բոլորը նախապատրաստվում են նախընտրական վճռական գրոհի՝ ձգտելով մինչեւ ընտրությունները կուտակել ընտրական ռեսուրսների առավելագույն քանակություն: Եվ ամենեւին էլ չի կարելի միանշանակ ասել, թե ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ճամբարի հաղթանակը երաշխավորված է»:
«Իրավունք»-ի ձեւակերպմամբ, «ռեւանշիստական ընդդիմությունը բավականին արագ եւ բավականին արդյունավետ համախմբվում է: Սակայն իշխանության համար այդպիսի ընդդիմություն ունենալը ձեռնտու է ոչ միայն վերջինիս վարկաբեկվածության պատճառով, այլեւ ելնելով այն բանից, որ ռեւանշիստները դեմ են անձերին, այլ ոչ թե համակարգին»:
«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով եւս՝ «2003 թվականին Հայաստանում սպասվում է լուրջ եւ բարդ պայքար քաղաքական երկու հզոր խմբավորումների միջեւ, որոնցից մեկը ներկայացնելու է ներկա, իսկ մյուսը՝ նախկին իշխանություններին»: «Հայոց Աշխարհ»-ում զարգացվում է այն թեզը, թե առավել հավանական է նախկինները առաջադրեն ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ անցողիկ մի միջանկյալ թեկնածուի, եւ «ամենահարմար տարբերակը նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, որը Հայաստանում իր քաղաքական հենարանը չունի, ուստի ստիպված է լինելու ենթարկվել ՀՀՇ-ի թելադրանքին»:
«ՀՀՇ-ն կարող է խաղի մեջ ներքաշել եւ Ռուսաստանում առկա որոշ ազդեցիկ գործիչների, կամ էլ Հայաստանում բնակվող եւ այսօր էլ բավականին բարձր պաշտոն զբացեղնող այլ անցումային դեմքերի, որոնք հիմա դեռեւս զգուշանում են հիշեցնել իրենց մասին ու ժամանակից շուտ բացել սեփական խաղաքարտերը», - ավելացնում է մեկնաբանը:
«Առավոտ» թերթում այսօր մեր պաշտոնյաների բարգավաճման հերթական հավաստիքն է՝ ի դեմս Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանի ու նրա դղյակի: Մեկնաբանը հիշեցնում է վերջինիս մի խոսքը՝ ուղղված իր համակարգի աշխատակիցներին, թե «մարդ, որ ձեռները քշտած մտնում է մեղրի փեթակի մեջ, չի կարող պատահի, որ մատի ծայրին մեղր չմնա»։
«Հայկական ժամանակ» թերթն էլ, իր հերթին, մանրամասնելով, թե ինչ ավերիչ ճգնաժամի մեջ է ավիացիան, մասնավորեցնում է, թե իր հատկապես որ ազգականների հետ է Երիցյանը վայելում համակարգի մեղրը:
«Գրանդ հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. «Հայաստանում ստվեր կա եւ այն ահավոր չափերի է հասնում... Մեզանում հիմա ավելի շատ վիճում ենք. 40 տոկոս են կողոպտում, թե՞ 50-60: Մինչդեռ պետք է մտածել այն մասին, թե ինչպես այդ ստվերը հասցնենք նվազագույնի՝ գոնե 5-10 տոկոսի»:
«Ճիշտ է, շատ դեպքերում ստվերը ղեկավարում եւ ընթացք են տալիս պաշտոնյաները: Բայց այդ պաշտոնյաները չէ՞ որ ժողովրդի միջից են դուրս գալիս», - դժգոհությունն ուղղորդում է Վարդանյանը: - «Հասարակության մեծամասնությունը պետք է ի վերջո գիտակցի, որ ստվերը հանդուրժելով՝ իրենք իրենց են կողոպտում, կողոպտում են իրենց երեխաների վաղվա օրը»:
Հարցազրուցում «Գրանդ հոլդինգ»-ի նախագահը նշում է. «Դեռ չունենք տնտեսության ամբողջական վերականգնման երկարաժամկետ ծրագիր, եւ քայլերն այդ ուղղությամբ կատարվում են իմպուլսիվ գործողությունների մակարդակով»: Ու նաեւ շեշտադրում է. «Ընտրապայքարներից շատ ավելի մտահոգիչ է հասարակության սոցիալական բեւեռացումը: Հասարակության 20 տոկոս հարուստներն ավելի են հարստանում, ընդ որում՝ շատերն անազնիվ բիզնեսի ու կոռուպցիայի միջոցով: Իսկ 80 տոկոս աղքատները էլ ավելի են աղքատանում: Նման բեւեռացումն ի վերջո կամ կբերի նրան, որ այդ հարուստները չեն ունենա հասարակություն, կամ ժողովուրդը կըմբոստանա ու խոշոր ցնցումներ կլինեն... Վաղուց ժամանակն է մտածել այդ բեւեռացումը թոթափելու մասին»:
«Դուք չեք վախենո՞ւմ, որ հետո բանակում պրոբլեմներ կունենաք», - այս հարցը տվել էր կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը՝ պետական բուհերի ասպիրանտուրաների վճարովի համակարգում սովորող տղաներին՝ դեռ 2001 թվականի նոյեմբերին: Այն ժամանակ, երբ տղաները կրթության նախարարության եւ կառավարության առջեւ պիկետներ էին կազմակերպում եւ հրաժարվում էին գնալ բանակ»: Այս նախաբանից հետո «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ մեկ շաբաթ առաջ Վանաձորի զորամասերից մեկում դաժան ծեծից մահացել է այդ ցույցերի գյխավոր կազմակերպիչ Արտյոմ Սարգսյանը:
«Ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի հետ տեղի ունեցած այս դաժան դեպքը, հավանաբար ավելի սարսափելի է, քան «Պապլավոկում» տեղի ունեցած սպանությունը», - ամփոփել է մեկնաբանը: - «Եվ էական չէ՝ կանխամտածվա՞ծ մահապատիժ էր, թե՞ դարձյալ «անզգույշ»: Էությունը դրանից չի փոխվում»:
Չորսամսյա դատավարությունից հետո երեկ վերաքննիչ դատարանը ապացույցների անբավարարության պատճառով արդարացրեց «Եհովայի վկա» աղանդի երեց Լյովա Մարգարյանին, եւ «Հայկական ժամանակ»-ը սա համարում է այն բացառիկ դեպքերից, երբ դատարանի վճիռը օրինական է: Մինչդեռ մի շարք այլ թերթերում այս վճիռը շատ սուր բացասական արձագանք է առաջ բերել:
«Եհովականների լկտի պահվածքը դատարանում իր արդյունքը տվեց», «Վհուկները արդարացվեցին», - վերնագրել են «Ազգ»-ը եւ «Իրավունք»-ը: Վերաքննիչ դատարանը հերթական խարանը դրեց մեր երկրում արդարադատության ճակատին», - գնահատում է «Երկիր»-ը:
«Հայոց Աշխարհ»-ի արժեվորմամբ էլ, «Եհովականների հաղթանակը մեր պետության պարտությունն է: Հայաստանում ազատ եւ անարգել հոգեորսությամբ զգաղվելու, հայ մարդուն եւ հայ մանկանը զոմբիացնելու, հայ պատանուն ազգային բանակում ծառայելուց եւ հայրենիքը պաշտպանելուց հրաժարվել տալու իրավունք տրվեց Եհովայի վկաներ աղանդին»:
Վաչե Սարգսյան