Մոտենում է ապրիլի 24-ը եւ Միացյալ Նահանգներում աշխուժանում են հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների խմբի համանախագահներ Ջո Քնոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը 32 կոնգրեսականի աջակցությամբ շրջանառության մեջ են դրել Ջորջ Բուշին հասցեագրված մի նամակ, որով հորդորում են նախագահին պատշաճ կերպով ճանաչել հայոց ցեղասպանությունը:
Անցած տարի Բուշը իր ապրիլյան ուղերձում տվեց ցեղասպանության համապարփակ նկարագրությունը, բայց խուսափեց «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: Այս անգամ ամերիկացի պատգամավորները հորդորում են Բուշին ավելին անել եւ կատարել նախընտրական խոստումը՝ արտաբերել վերջապես այդ բառը:
Կոնգրեսականները պատճառաբանում են, որ անցյալում իրագործած բռնությունների ճանաչումը առավել հրատապ է այսօր՝ երբ սեպտեմբերի 11-ին բռնություն իրագործվեց հենց ամերիկյան ժողովրդի հանդեպ:
Մեկնաբանները, սակայն, նկատում են, որ սեպտեմբերի 11-ից հետո հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ում ավելի է դժվարացել: Հակաահաբեկչական պայքարի ծավալումից հետո Միացյալ Նահանգների համար աճել է Թուրքիայի կարեւորությունը: Հենց հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները ժամանելու են Անկարա՝ քննարկելու այն հարցը, թե ինչ պայմաններով է Թուրքիան ստանձնելու Աֆղանստանում միջազգային խաղաղապահ ուժերի հրամանատարությունը, որը ներկայումս իրականացնում են բրիտանացիները:
Թուրքիայի դիրքորոշումը ամերիկացիների համար շատ կարեւոր է նաեւ այն պատճառով, որ օրակարգում է մնում հարեւան Իրաքին հարված հասցնելու խնդիրը: Եվ վերջապես Թուրքիան՝ որպես ՆԱՏՈ-ի անդամ, մեծ դեր կարող է խաղալ Հարավային Կովկասում ամերիկացիների հաստատման գործում:
Իսկապես, մինչ բոլորը խոսում են այն մասին, որ ամերիկացիներն են մտնում Վրաստան, ամերիկացիների հետ համաքայլ իրենց ռազմական ներկայությունն են հաստատում Վրաստանում նաեւ թուրքերը: Երեկ Թբիլիսիի մոտակայքում՝ Վազիանիում, որտեղ, դեռ անցած տարի այս ժամանակ տեղակայված էին ռուսաստանցի զինվորականները, Թուրքիան Վրաստանի զինված ուժերին փոխանցեց 36 մեքենա՝ ջիպեր եւ բեռնատարներ, ռադիոսարքավորում եւ 1000-ից ավելի զինվորական համազգեստ: Հաշվի առնելով, որ վրացական բանակը տարածաշրջանում ամենասուղ ֆինանսավորվողն է, սա բավական պատկառելի նվիրատվություն կարելի է համարել:
Դիտորդները նկատում են, որ որքան ավելի է ընդլայնվում ամերիկացիների ներկայությունը Վրաստանում, այնքան ավելի է հեշտանում Թուրքիայի հաստատումը Հարավային Կովկասում: Չէ՞ որ բացի ՆԱՏՈ-ի շրջանակներում համագործակցելուց Միացյալ Նահանգները եւ Թուրքիան նաեւ ընդհանուր տնտեսական շահ ունեն այս տարածաշրջանում՝ դա առաջին հերթին նավթատարի անցկացումն է Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա:
Այսպես որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան միասին են մտնում Վրաստան: Թուրքիան փետրվարին ռազմական համագործակցության համաձայնագիր կնքեց Վրաստանի հետ, իսկ Միացյալ Նահանգները այս ամիս 200 զինվորական է ուղարկելու վրացի զինծառայողներին մարզելու համար: Թուրքիան ակտիվ առեւտրական կապեր է հաստատում Վրաստանի հետ, իսկ Վրաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Ռեմլերը հենց այսօր Թբիլիսիում համաձայնագիր ստորագրեց Վրաստանի ամերիկյան պարտքը վերաձեւակերպելու մասին, այսինքն՝ եւս մեկ զիջում վրացիներին:
Ու երեւի բոլորովին պատահական չէր, որ հենց այսօր էլ նախագահ Շեւարդնաձեն հայտնեց, որ ինքնասպանություն գործած Նուգզար Սաջայայի փոխարեն երկրի անվտանգության խորհրդի ղեկավար է նշանակելու Ամերիկայում Վրաստանի դեսպան Թեդո Ջափարիձեին: Վրաստանի հեռուստատեսությունն այսօր հաղորդեց Ֆիլիպ Ռեմլերի արձագանքը՝ ամերիկացի դիվանագետը շատ գոհ է, որ հենց Ամերիկայում Վրաստանի դեսպանն է այսուհետ պատասխանատվություն կրելու անվտանգության հարցերի համար:
Այո, տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են կատարվում: Դրանք այնքան սրընթաց են, որ մեկնաբանները չեն հասցնում գնահատել դրանք: Բայց մի դրական հանգամանք կա՝ այլեւս ոչ ոք չի թաքցնում իր իրական մտադրությունները, խաղն ընթանում է բացեիբաց:
Արմեն Դուլյան, Պրահա