Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանում է Հայաստան


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժամյե Գաման երկուշաբթի երեկոյան ժամանել է Երեւան:

Գամայի այցը տարածաշրջանային է, որի ընթացքում քննարկվելու են հիմնականում անվտանգությանը վերաբերող խնդիրներ: Երեւան ժամանելուն պես ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպեց Հայաստանի արտգործնախարար Օսկանյանի հետ: Վաղը ծրագրված է նրա հանդիպումը Հայաստանի նախագահ Քոչարյանի հետ:

Երեւանում, ինչպես նաեւ Բաքվում, ուր Գաման մեկնելու է չորեքշաբթի օրը, բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերն են լինելու:

ԵԱՀԿ գործող նախագահը վաղը Երեւանում հանդիպում է ունենալու նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG