2001 թվականի մարտին հունական «ՕՏԵ» ընկերության մասնաճյուղը հանդիսացող «ԱրմենՏել»-ի ներդրումային պարտավորությունների կատարումը ստուգելու նպատակով ստեղծված՝ Հայաստանի կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկուցագրի հիմնական եզրակացությունը հետեւյալն է. հայտարարված մոտ 127,5 միլիոն դոլարի դիմաց իրական ներդրումների ծավալը կազմել է մոտ 52 միլիոն դոլար:
Հունական «ՕՏԵ» ընկերությունը 1997 թվականի դեկտեմբերին գնել էր «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը, իսկ Հայաստանի կառավարությանը մնաց դրանց տասը տոկոսը: Կնքված առք ու վաճառքի պայմանագրով, գնորդն առանց պայմանների համաձայնում է հինգ տարվա ընթացքում ներդնել կամ «ԱրմենՏել»-ին դրդել ներդնել առնվազն 200 մլն դոլար, որից 100 միլիոնը՝ առաջին երկու տարիների ընթացքում:
2001 թվականի ապրիլին «ԱրմենՏել»-ը պաշտոնապես հայտարարել էր, թե 127 միլիոն 400 հազարի ներդրում արդեն արված է:
Անցած շաբաթ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը, առանց մանրամասնելու, լրագրողներին ասել էր, որ «չարաշահումների, վատնումների» ամենախոշոր չափաբաժինն իրենք արձանագրել են արտերկրից մատակարվող սարքավորումների ոլորտում:
Զեկույցում մանրամասնված է, որ «ԱրմենՏել»-ին հեռահաղորդակցության սարքավորումներ մատակարարելու համար 1999-֊ին փակ մրցույթ է անցկացվել, որին մասնակցել են ֆրանսիական «Ալկատել», ամերիկյան «Լուսիենթ», հունական «Ինտրակոմ» եւ նույնպես հունական «Սիմենս» ֆիրմաները: Նախկին մատակարար գերմանական «Սիմենս»-ն անտեսվել է:
Համադրելով մրցույթին ներկայացված առաջարկները, աշխատանքային խումբը եկել է եզրակացության, թե մրցութային հանձնաժողովը չհիմնավորված կարգով նախապատվությունը տվել է հունական երկու ֆիրմաներին:
«Արհեստականորեն թանկ սարքավորումներ են ձեռք բերվել, եւ մոտ 19 միլիոն դոլարով ավելի ներդրում է հաշվարկվել ուսումնասիրված ժամանակահատվածում միայն՝ հայկական կողմին պատճառելով մոտ 2 մլն դոլարի վնաս», - ասված է զեկույցում:
Աշխատանքային խումբը պնդում է, որ այս պայմանագրերը կնքելու արդյունքում «ԱրմենՏել»-ի այն ժամանակվա գործադիր տնօրեն Լամբրիանոսը եւ ֆինանսական գլխավոր տնօրեն Ապոստոլիդիսը պարգեւատրվել են 15 հազարական դոլարով, իսկ մրցութային հանձնաժողովի անդամները՝ 700֊-ական:
«ԱրմենՏել»-ի հայտարարած մոտ 127 միլիոնի ներդրման կեսից ավելին վերաբերում է շինարարական-մոնտաժային աշխատանքներին: Ըստ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի, այդ աշխատանքների համար կապալառուներն ընտրվել են կամայականորեն, կոպիտ խախտումներով:
Դեռեւս 1999 թվականին Հայաստանի ֆինանսների նախարարության ստուգումները հայկական «Հայճանմեքենայացում» ընկերության հետ կապված խոշոր չափերի հավելագրումներ են հայտնաբերել, որի մի մասը «ԱրմենՏել»-ի փաստաթղթերում ներկայացվել է որպես ներդրում:
Ըստ աշխատանքային խմբի զեկույցի, «ԱրմենՏել»-ը ներկայումս գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ: Պարտքերը հասնում են մոտ 100 մլն դոլարի: Վերջին երեք տարիների ընթացքում ծախսերն աճել են, եկամուտները՝ նվազել:
«Եկամուտների հիմնական աղբյուր հանդիսացող միջազգային տրաֆիկը գողացվում է ընկերության թե' ներսում, թե' դրսում, որի հետեւանքով տուժում է հայկական կողմը՝ շահութահարկի եւ պետբյուջեին առնչվող այլ վճարումների տեսքով», - արձանագրված է զեկույցում:
Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի տեղեկանքում ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ու միջգերատեսչականի նախագահ եւ անդամ հինգ նախարարներին ներկայացված է երեք առաջարկ.
- Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով, նյութերն ուղարկել դատա֊իրավական մարմիններին:
- Միջազգային աուդիտ հրավիրել՝ «ԱրմենՏել»-ի ներդրումների վերաբերյալ վերջնական եզրակացություն տալու համար:
- Կառավարության կողմից հարց բարձրացնել, որ բանակցությունների միջոցով «ԱրմենՏել»-ի գործադիր կառավարման մեջ լայն լիազորություններով ընդգրկվի Հայաստանի կառավարության ներկայացուցիչ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ԱրմենՏել»-ի հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը, ընկերության գործադիր ղեկավարությանը դեռեւս չի կարող արձագանքել զեկույցին, քանի որ բավական ծավալուն փաստաթուղթը դեռեւս անգլերենի թարգմանվելու փուլում է:
Ռուզան Խաչատրյան, Երեւան