Երկուշաբթի օրը Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի միջեւ, որով նախատեսվում է տեղեկատվության փոխանակում, կադրերի վերապատրաստում, վերահսկիչ պալատների մոդելային օրենսդրության ստեղծում:
«Մենք իրար հետ ստեղծել ենք ԱՊՀ երկրների վերահսկիչ պալատների ընկերակցություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը, - «ուստի վճռել ենք որոշակիացնել նաեւ համագործակցության կոնկրետ ուղղությունները, մանավանդ որ շուտով Մոսկվայում տեղի է ունենալու այդ կառույցի կոնգրեսը»:
Ռուսաստանի նախկին վարչապետի, անվտանգության դաշնային ծառայության նախկին պետի, իսկ ներկայումս ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությունը այսօր արդեն հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի եւ պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Վերջինիս հետ հանդիպման նպատակը, ըստ Ստեփաշինի, տեղեկանալն է, թե «բառիս դրական իմաստով, որքանով է առաջընթաց գրանցվել տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության փափեթի շրջանականերում»:
Ստեպաշինի կարծիքով, Ռուսաստանի Հաշվիչ պալատն ու Հայաստանի ԱԺ Վերահսկիչ պալատը կարող են որոշակի փորձագիտական վերլուծություներ ներկայացնել երկու երկրների օրենսդիր մարմիններին:
«Այլապես շատ է խոսվում բարեկամության մասին, որն անհրաժեշտ է լցնել տնտեսական, ֆինանսական բովանդակությամբ, եւ այդ առումով վերահսկողական այդ կառույցների դերը կարող է բավականին ծանրակշիռ լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերգեյ Ստեպաշինը:
Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան կարեւորում է Վերահսկիչ պալատի վերաբերյալ օրենսդրությունը կատարելագործելու համար հիմքեր ստեղծելու առումով:
«Վերահսկիչ պալատի դրույթը Սահմանադրության մեջ համապատասխանեցնել նախագահական համակարգին, անկախ վիճակի բերել, որպեսզի Վերահսկիչ պալատը ծառայի միայն պետական շահերին եւ քաղաքական առումով երբեւէ չօգտագործվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աշոտ Թավադյանը, այդ ուղղությամբ կարեւորելով Ռուսաստանի փորձը:
Սերգեյ Ստեպաշինի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:
Արմեն Զաքարյան, Երեւան