Մատչելիության հղումներ

Մահացել է նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը





Փետրվարի լույս 7-ի գիշերը 65 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ, անկախության տարիներին նախարարական պաշտոն ստացած միակ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանը:

Լեոնիդ Հակոբյանը բարձր պետական ու կուսակցական պաշտոններ է զբաղեցրել նաեւ Խորհրդային Հայաստանում. եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, առեւտրի նախարար:

Անկախության ձեռքբերումից հետո Հակոբյանը մեծամասնական ընտրակարգով երեք անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ վարչապետ Արամ Սարգսյանի կառավարությունում ստացել էր քաղաքաշինության նախարարի պորտֆելը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG