Մեր պաշտոնյաները իրենց եկամուտների հայտարարագրերում ինչ ասես կարող են գրել. դրանց ճշմարտացիությունը ստուգելու որեւէ կարգ չկա ու հայտնի էլ չէ՝ երբ կլինի: Այնպես որ, շատերը կարող են ներկայացնել, թե ցամաք հացով են ապրում՝ մոռացության տալով իրենց բազմաթիվ դղյակները: Այս մոտիվներով խմբագրականի կողքին, «Ամենաթողության պտուղները» վերնագրի տակ, «Առավոտ» թերթի հերթական հրապարակումն է, ըստ որի՝ «Ազգային անվտանգության նախարարին դղյակաշինությամբ եւ այլ գործողություններով չի զիջում փոխնախարար Գրիշա Հարությունյանը»:
«Վերջինիս դղյակները եւս մի քանիսն են, եւ սովորաբար նա իր անունով ոչինչ չի գրանցում», - հավաստում է «Առավոտ»-ի թղթակիցը, փոխնախարարի կենսագրականից ավելացնելով, մասնավորապես, որ ժամանակին Վազգեն Սարգսյանը նրան հեռացրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից՝ մեծ յուրացումների պատճառով, եւ որ արդեն 3-4 տարի նրա ձեռքում է Հայաստանից մետաղի արտահանման մենաշնորհը:
Որոշ լրատվամիջոցների արձագանքին ի պատասխան, թե ինչո՞ւ «Առավոտ»-ը չի տպագրում-լուսանկարում նախկին իշխանությունների յուրացումներն ու նրանց կառուցած դղյակները, թղթակիցը նշում է. «Դեմ չենք նրանց դղյակներին էլ անդրադառնալուն, բայց եղածների մասին վաղուց խոսվել է բարձրաձայն եւ, երկրորդ՝ համեմատելի չեն: Եվ, որ ամենակարեւորն է, կարծում ենք, դեռեւս 50 եւ ավելի տարիներ են անհրաժեշտ, որպեսզի նախկիններ ու ներկաներ տարանջատումը հնարավոր լինի կատարել: Գրեթե այսօրվա բոլոր ներկաները նույն նախկիններն են, որոնք պարզապես իրենց այցյալն այսօր «պրիզնատ չեն գալիս»:
«1998- ի փետրվարին տեղի ունեցած հարկադիր իշխանափոխությունը բնական է, որ վաղ թե ուշ պետք է կոչվեր իր անունով՝ պետական հեղաշրջում», - այդ իրադարձությունների չորրորդ տարելիցի առիթով անդրադառնում է «Առավոտ»-ի մեկնաբաններից մեկը, պատկերելով, որ դեռ այն օրերի վճռորոշ գործող անձի՝ Վազգեն Սարգսյանի մեջ անվստահություն է բարձրացել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ինչը հետզհետե վերածվեց ակնհայտ հակադրության՝ հասնելով «Հոկտեմբերի 27»-ին:
«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ՝ «Չոր փաստերի ու թվերի օգնությամբ վերհիշելով այդ բախտորոշ օրերը, այժմ էլ կարելի է միանշանակորեն եզրակացնել, որ դժվարին, ճակատագրական ընտրության առջեւ կանգնած երկիրն ու ժողովուրդը այդ պահին իշխանափոխությունից բացի որեւէ այլ տարբերակ ուղղակի չունեին, քանզի հենց իշխանափոխության շնորհիվ հաջողվեց պահպանել ու ամրապնդել մեր 10-ամյա պայքարի գլխավոր նվաճումը՝ Արցախը եւ ազատագրված տարածքները»:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Հայկական ժամանակ»-ում այսօր ասում է. Ռոբերտ Քոչարյանի «հիմնական առաքելությունը Ղարաբաղի հարցի լուծումն էր եւ ոչ թե ժապավեններ կտրելը, ու նրան ինչ-ինչ բաներ անգամ հանդուրժվեց, որովհետեւ կար Ղարաբաղի հարցը: Չնայած տեղեկատվությունը բանակցությունների մասին սահմանափակ է, ակնհայտ է, որ դրական տեղաշարժ չկա»:
«Մենք ընկճված չենք եւ գիտենք մեր անելիքը», - հավաստիացնում է Ստեփան Դեմիրճյանը, հատուկ շեշտադրելով, սակայն, որ «առանց հասարակական ակտիվության անիմաստ է խոսել ինչ-որ տեղաշարժերի մասին»:
«Ազգ» թերթում որոշ մանրամասներ կան լրտեսության մեղադրանքով ձերբակալված թուրքագետ-թարգմանիչ Մուրադ Բոջոլյանի մասին: Առավել ուշագրավը 90-ական թվականների սկզբից արտգործնախարարությունում, իսկ կեսերից՝ նախագահ Տեր-Պետրոսյանի աշխատակազմում նրա բավական առանցքային դիրքերն են եւ փաստը, որ վերջին տարիներին նրա նյութական կացությունն ամենեւին բարվոք չէր, տոնավաճառում զբաղված էր թուրքական ապրանքների վաճառքով:
Մեկ այլ տեսանկյունից «Հայկական ժամանակ»-ը հարց է դնում. «Եթե ազգային անվտանգության նախարարությանը հաջողվել է օտարերկրյա գործակալի բացահայտել, ապա ինչո՞ւ նրանք չեն փորձել նրան օգտագործել... Երբ ձերբակալվում է գործակալը կամ ավելի ճիշտ՝ նրա ձերբակալության մասին հայտարարվում է, հակահետախույզի աշխատանքն ավարտվում է, որովհետեւ գործակալը վերածվում է սովորական կալանավորի: Ըստ այդմ, հակահետախույզները բացահայտված գործակալի մասին հայտարարում են միայն այն ժամանակ, երբ առաջանում է քաղաքական անհրաժեշտություն: Ո՞րն էր այս դեպքում քաղաքական անհրաժեշտությունը»:
Ի վերջո «Հայկական ժամանակ»-ը բխեցել է, թե Հայաստանի ղեկավարությունը թույլ չի ուզում տալ, որ երկու երկրների հարաբերությունները լավանան:
Վաչե Սարգսյան