Մատչելիության հղումներ

Կառավարության կազմում սպասվում են փոփոխություններ


Սպասվում է, որ այսօր ուշ երեկոյան նախագահ Քոչարյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը:

Գեւորգյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի արտադրական ենթակառուցվածների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը, որի ներկայիս պաշտոնը կլուծարվի:

Ըստ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրների, փոփոխությունները համաձայնեցված են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Զավեն Գեւորգայնը գյուղատնտեսության նախարար էր նշանակվել 1999 թվականին՝ այն օրերին խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանի եւ վերջինիս Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ սերտ կապերի շնորհիվ: Անցած տարի, սակայն, երբ կուսակցությունը սկսեց բացահայտորեն քննադատել իշխանություններին, Գեւորգյանը խզեց կապերը ՀԺԿ-ի հետ ու ստեղծեց իր կուսակցությունը:

Դավիթ Զադոյանը տարբեր նախարարական պաշտոններ է զբացեցրել 1990-ական թվականների սկզբից ի վեր: Նա Անդրանիկ Մարգարյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG