Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյզ Սաադաթի կարծիքով, պետք չէ կասկածի տակ առնել անցյալ տարի Հայաստանում գրանցված 9.5 տոկոս տնտեսական աճը, առավել եւս՝ քաղաքականացնել այդ հարցը։
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԲ ներկայացուցիչը, անդրադարձավ Հայաստանում իրականացված բարեփոխումների արդյունքներին եւ տնտեսական աճը խոչնդոտող հանգամանքներին։
Ըստ Օուեյզ Սաադաթի, Կենտրոնական Եվրոպայի, մերձբալթյան եւ ԱՊՀ որոշ երկրներում ձեռնարկությունները կարողացան Հայաստանի համեմատությամբ ավելի արագ վերակառուցվել, քանի որ նրանց կառավարությունները դադարեցին վարկավորել ու արտոնություններ տալ հնից ժառանգություն մնացած անմրցունակ ձեռնարկություններին, փոխարենը ակտիվորեն խրախուսելով նոր, մրցունակ ընկերությունների կազմավորումը:
«Այն երկրներում, որոնց կառավարությունները իրենց ձեռնարկատերերից կարողացան պահանջել, որ չգողանան ու հասան դրան, զարգացում սկսվեց, իսկ մյուս երկրներում, նույնիսկ այն ժամանակ, երբ սեփականությունը պետականից փոխանցվեց մասնավորին, նոր սեփականատերերը շարունակում էին պլոկել ու կորզել», - ասաց Օուեյզ Սաադաթը, թերեւս, նկատի ունենալով նաեւ հայաստանյան իրողությունները։ - «Նման հին ձեռնարկությունները պետք է լուծարել: Պետք է տանենք լուծարման ցավը ու առաջ շարժվենք: Եթե աջակցենք հնացած ձեռնարկություններին, ապա այլեւս ռեսուրս չի մնա նոր ձեռնարկությունների համար»։
Հարկավոր է հաշվի առնել նաեւ շրջափակման գործոնը։ Մեր ձեռնարկություններից շատերը մրցունակ չեն հենց այն պատճառով, որ տրանսպորտային ծախսերը շատ թանկ են նստում նրանց վրա։ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը, սակայն, լոկ մասամբ է դա ընդունում: Նրա կարծիքով, հայաստանյան ձեռնարկությունները արդեն հարմարվել են շրջափակմանը, գտել են այն շրջանցելու ճանապարհները ու կարող են զարգանալ նույնիսկ այդ պայմաններում: Ուստի շրջափակումը, թեեւ խանգարում է, սակայն, լուրջ խոչնդոտ չէ։
Այդուհանդերձ, Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկներով, եթե հանվի Հայաստանի շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, ապա անմիջապես 300 միլիոն դոլարով կավելանա արտահանումը Հայաստանից, այսինքն՝ կկրկնապատկվի:
Ատոմ Մարգարյան, Երեւան