Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի թուրք անդամը չի բացառում, որ վերջին ամսվա ընթացքում գործունեությունը դադարեցրած հանձնաժողովը կարող է վերսկսել աշխատանքը:
Ստամբուլում քաղաքական հետազոտությունների մասնավոր կենտրոնի ղեկավար Ուսթուն Էրգուդերը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց, որ ինքը եւ հանձնաժողովի մյուս հինգ թուրք անդամները վստահ են, որ Միացյալ Նահանգների կողմից աջակցվող այդ նախաձեռնությունը «հնարավոր է վերակենդանացնել»: Էրգուդերն ասաց, որ իրենք չեն հրաժարվել նախնական համաձայնությունից՝ անկախ եզրակացություն ստանալ, թե արդյո՞ք 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին:
Դեկտեմբերի 11-ին տարածած հայտարարության մեջ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի չորս հայ անդամները դադարեցրել էին իրենց մասնակցությունը, քանի որ թուրք անդամները «միակողմանիորեն» դիմել էին Նյու Յորքում գործող Անցումային շրջանի արդարադատության միջազզգային կենտրոնին՝ դադարեցնել հայկական ջարդերի նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունը:
Միջազգային անկախ փորձագիտությանը դիմելու մասին որոշումը ընդունվել էր անցած տարվա նոյեմբերի Նյու Յորքում կայացած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նիստում: Դա դիտվում էր որպես անցած տարվա հուլիսին ստեղծված հանձնաժողովի գործունեության կարեւոր բաղադրիչ:
Մինչդեռ Էրգուդերի կարծիքով, այստեղ կա թյուրիմացություն, քանի որ ինքն անձամբ չի հավատում, թե հանձնաժողովի թուրք անդամներից որեւէ մեկը նման պահանջ ներկայացրած լինի Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին: Նա գտնում է, որ այստեղ սխալ ըմբնում է տեղի ունեցել ինտերնետային հաղորդագրությունների մեջ:
«Հնարավոր է, որ հանձնաժողովն այսօր մեռած է երեւում, դրա պատճառները, սակայն, տեխնիկական են: Մենք ժամանակի ճնշման տակ էինք: Եթե ավելի շատ ժամանակ ունենայինք հնարավոր է, որ հանձնաժողովը կենդանի կմնար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էրգուդերը:
Հանձնաժողովի թուրք անդամը ասաց նաեւ, որ հայ եւ թուրք անդամների միջեւ անմիջական կապ չի եղել նյույորքյան հանդիպումից ի վեր, եւ ինքը տեղյակ չէ հայ անդամների մտադրություններին: Էրգուդերը ասաց, որ Հայ-թուրքական հանձնաժողովի թուրք անդամները, պատրաստակամ են շարունակելու աշխատանքը:
«Չգիտեմ Հայաստանում ինչպես, բայց Թուրքիայում հանձնաժողովը վայելում է հասարակության աջակցությունը», - ասաց նա:
Իսկ հանձնաժողովի ամերիկացի միջնորդը` Դեյվիդ Ֆիլիպսը, Էրդուգերի հավաստմամբ, ունի որոշ ծրագրեր հանձնաժողովի գործունեությունը վերականգնելու ուղղությամբ:
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը Հայաստանում եւ Սփյուռքում հիմնականում բացասական արձագանք ստացավ, այն մտահոգությամբ, թե դա Թուրքիայի կողմից օգտագործվող հնարք է՝ եվրոպական երկրներում ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու նպատակով:
Ուսթուն Էրգուդերը հավաստում է. - «Անձամբ իր մասնակցությունը հանձնախմբին թելադրված է հավատով, որ հարկավոր է նայել ապագային: Ապագան մեծ հնարավորություններ է կրում»:
«Մենք ընդհանուր պատմություն ենք ունեցել: Կարող ենք բանավիճել այդ պատմության շուրջ, սակայն պատմության նկատմամբ ճիշտ մոտեցումը համագործակցության ապագա հնարավորություններին նայելն է՝ սահմանների բացումը, տնտեսական հարաբերությունները, մշակութային կապերը: Երբ այս ամենը թափ հավաքի, կարելի է արդեն անդրադառնալ պատմությանը», - ասաց Ուսթուն Էրգուդերը:
Հանձնախմբի բոլոր թուրք անդամները, Էրգուդերի հավաստմամբ, իրոք կարծում են, որ հարկավոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
«Ես կարծում եմ, որ դրա առաջին պտուղները արդեն առկա են: Դա այցագրային սահմանափակումների վերացումն է Հայաստանի քաղաքացիների համար», - ասաց Էրգուդերը: Նրա խոսքերով, հանձնաժողովի թուրք անդամներից մի քանիսը պաշտոնաթող դիվանագետներ են՝ բավականին ազդեցիկ, եւ այդ գործում ունեն իրենց ավանդը:
Այդուհանդերձ, Թուրքիայի վարչապետ Բուլենտ Էջեւիթը հինգշաբթի օրը ասել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից:
«Եթե եւ երբ Ադրբեջանն ու Հայաստանը լուծեն իրենց հիմնախնդիրները, եթե վերջ տրվի ադրբեջանական տարածքի օկուպացմանը, այդ ժամանակ մենք ուրախությամբ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք Հայաստանի հետ», - ասել էր Էջեւիթը Միացյալ Նահանգներ իր պաշտոնական այցի ավարտին:
Էմիլ Դանիելյան եւ Շաքե Ավոյան, Երեւան