Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նորաստեղծ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակվել Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Բադալյանը: Խորհրդի փոխնախագահ նշանակվել է արդարադատության փոխնախարար Արեւիկ Պետրոսյանը:
Խորհրդի անդամներ են նշանակվել Մարգարիտա Ազարյանը, Վահան Մամիկոնյանը, Վահրամ Տեր-֊Բալյանը, Ահարոն Մկրտչյանը: Նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ խորհրդի յոթերորդ անդամը կնշանակվի առաջիկայում:
Այս խորհուրդը, ըստ Ազգային ժողովի կողմից անցած տարվա դեկտեմբերին ընդունված եւ այդ տարվա հունվարից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, քաղաքացիական ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմին է, որը ղեկավարում է համապատասխան պետական մարմինների կադրային մեթոդավորումը, վերահսկումը եւ այլն:
Խորհրդի անդամներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն եւ վճարովի այլ աշխատանք կատարել՝ բացի գիտա֊մանկավարժականից եւ ստեղծագործականից:
Նորանշանակ խորհրդի նախագահ, 40֊-ամյա Մանվել Բադալյանը Հայաստանի Երիտասարդական Ազգային Խորհրդի նախագահն է, պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով:
Ռուզան Խաչատրյան, Երեւան