«Սոցիալիստական Հայաստան» միավորումն այսօր ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ միասնական ծրագիր է ստորագրել «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդել» անվանումով: Նպատակը՝ «օր առաջ սահմանադրական ճանապարհով պարտության մատնել ներկա սնանկ ռեժիմը եւ երկրում հաստատել դեմոկրատական սոցիալիզմ»:
Ներկա իշխանությանը պարտության մատնելու սահմանադրական եղանակը հերթական կամ արտահերթ ընտրություններն են: Արտահերթ ընտրությունների հասնելու սահմանադրական եղանակը, սակայն, չմասնավորեցվեց:
«Սոցիալիստական Հայաստան» միավորումը այս պահին վեց ուժ է ընդգրկում. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Հայրենիք եւ պատիվ» միություն, «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցություն, Հայաստանի սոցիալ֊-դեմոկրատական կուսակցություն, Սոցիալ֊-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, «Սոցուժերի եւ մտավորականների միություն»: Բացառված չէ նաեւ Հայաստանի կոմկուսի մասնակցությունը:
Հիմնական նշանակետը խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական ընտրություններն են հարցին ի պատասխան Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ վկայակոչելով միասնական ծրագիրը, ասաց, որ իրենք խորհրդարանական կառավարման կողմնակից են: Ուստի, եթե հանրաքվեով հաղթի խորհրդարանական սահամանադրությունը, բուն նշանակետը կլինի խորհրդարանի ընտրությունը: Եթե հանրաքվեի արդյունքում կիսանախագահական կառավարում մնա, կենթարկվեն խաղի կանոններին՝ ունենալով նախագահի միասնական թեկնածու: Դրանից հետո էլ, սակայն, կձգտեն խորհրդարանական կառավարման հաստատմանը:
«Սոցիալիստական Հայաստան» միավորումը առաջատար ուժ կամ առաջնորդ չունի: «Համահավասար ենք բոլորս մեր ակզբունքներով: Այս դաշինքը չի ձեւավորվել լիդեր կազմակերպության կամ լիդեր անձանավորության շուրջ», - ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Սոցիալիստական Հայաստան» միավորումը քանի անդամ ունի, ՀԴԿ-ի նախագահը ասաց, որ դրանք հաշվվում են հազարներով, սակայն՝ «մենք համակիրների մեծ բանակ ունենք»:
Ռուզան Խաչատրյան, Երեւան