Վաշինգտոն, (Ասոշիեյթըդ Փրես, Հարմոնի Թորոս). - Թուրքիան մեղմացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար՝ որպես բարի կամքի դրսեւորում, ինչպես երեքշաբթի օրը դա բնութագրել են թուրք պաշտոնատարները:
Նրանց խոսերով, միակողմանիորեն ընդունված այդ որոշումը թելադրված է նաեւ մարդասիրական նկատառումներով:
Փոփոխությունները երկուշաբթի օրը հաստատել է երկրի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը: Անանուն մնալ ցանկացած թուրք պաշտոնատարները երեքշաբթի ասել են, որ վիզաների հատկացման նոր ընթացակարգը գործում է հունվարի 10-ից:
Ըստ այդմ՝ հայերը կարող են մուտքի վիզա ստանալ ցանկացած սահմանային անցակետում: Մինչ այդ գործող ընթացակարգի համաձայն, վիզաները հարկավոր էր ձեռք բերել նախապես: Այդ խստացումները մտցվել էին այն բանից հետո, երբ եվրոպական մի քանի երկրներ ընդունել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները Թուրքիայում որպես ցեղասպանություն դատապարտող բանաձեւեր:
Հայերը թուրքերին մեղադրում են 1915-1919 թվականների ընթացքում 1.5 մլն հայերի սպանության մեջ: Թուրքերը հերքում են դա, ասելով, թե հայերը սպանվել էին Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ծագած քաղաքացիական խռովությունների ժամանակ:
Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, եւ եվրոպական պետությունների ընդունած բանաձեւերը էլ ավելի էին սրել հարեւան երկրների փոխհարաբերությունները: