Մատչելիության հղումներ

Ազգային անվտանգության նախարարությունը շարունակում է լռություն պահպանել սահմանախախտների վերաբերյալ


Անցած դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանում բռված սահմանախախտները, որոնք բուլղարական անձնագրերով փորձել էին մուտք գործել Հայաստան եւ որոնք, ըստ ռուս սահմանապահների նախնական հայտարարության, Աֆղանստանի քաղաքացիներ էին, այժմ նույն աղբյուրի հավաստմամբ, Իրանի քաղաքացիներ են, եւ քննարկվում է նրանց Իրանին հանձնելու հարցը:

Այդ մասին երեկ ռուս սահմանապահների ղեկավարը հայտնել էր Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրին: Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը, ուր հանձնվել էին սահմանապխախտները, շարունակում է քար լռություն պահպանել:

Բուլղարիայի քաղաքացիներ ներկայացած Ռադկո Չելակովն ու Իվայլո Մարինովը նախ վերածվեցին աֆղանցի Ադմադ Վալիի եւ Ջումա Սալեխի, ապա՝ իրանցի Ֆարբոդ Աբիսիի եւ Ասեն Յարախիսի Ֆարզան Ղալիի: Հայտնվել էր անգամ, թե սահմախախտները ինքնաթիռի տոմսեր չեն ունեցել:

«Հայկական ավիաուղիներ»-ի պատասխանատուներից մեկը բացառեց, որ նրանք առանց տոմսի կարող էին Ստամբուլից հասնել Երեւան:

Մեկնաբանություններից հրաժարվեցին նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատանը: Ի պատասխան իր հարցմանը «Ազատություն» ռադիոկայանը դեսպանատնից անորոշ պատասխան ստացավ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG