«Մենք պլանավորում ենք համաձայնագիր ստորագրել, որը կկարգավորի պարտքի հարցերը», - Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուրբաթ օրը ասաց հատուկ չվերթով Երեւան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ, ռուս-հայկական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Իլյա Կլեբանովը: Այս տարվա գարնանից ի վեր բանակցվող «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը մոտենում է իրագործման փուլին:
Ռուսաստանի փոխվարչապետը նշեց, որ փաստաթուղթը ավարտուն տեսքի է բերված: Իսկ եթե փոքր հարցեր առաջանան, ապա դրանք տեղում հարթելու համար «իր հետ բավականի լուրջ պատվիրակություն է բերել»: Կլեբանովի հետ Երեւան են ժամանել Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, գույքի, էկոնոմիկայի փոխնախարարները:
Հայաստանի պարտքի ճշգրիտ գումարը բանակցող կողմերը խուսափում են ասել: Ամեն դեպքում խոսքը մոտ 100 միլիոն դոլարի մասին է: Տարբեր առիթներով հայկական կողմից ասվել է, թե պարտքը 94 միլիոն է, իսկ Ռուսաստանը հնչեցել է 114 միլիոն դոլար թիվը:
Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը մոտ 900 միլիոն դոլար է: Ռուսաստանի պարտքը մոտավորապես դրա 10 տոկոսն է կազմում: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի սպասարկման պայմանները, սակայն, Հայաստանի համար շատ ավելի թեթեւ են, քան Ռուսաստանի պարտքինը (տարեկան մոտ 18-20 մլն դոլար):
Պատասխանելով լրագրողների հարցերին, Կլեբանովը հերքեց, թե կողմերի միջեւ տարաձայնություններ կան, ասելով, որ մինչեւ օրս բանակցությունների ընթացքում տարաձայնություններ չեն առաջացել:
«Հույս ունենք, որ մեզ կհաջողվի ոչ ուշ, քան եկող տարվա առաջին կիսամյակը վերջնականապես լուծել հարցերը», - ասաց Ռուսաստանի փոխվարչապետը: 2002 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստորագրվելու են այդ փաստաթղթին կից արձանագրություններ, որոնք կարգավորելու են պարտքի մարման յուրաքանչյուր փուլը:
Պարտքի դիմաց տրվող կոնկրետ ձեռնարկությունները կրկին չնշվեցին: Իլյա Կլեբանովի խոսքերով, խոսքը էներգետիկայի ոլորտի մի քանի օբյեկտների մասին է, ձեռնարկությունների թվում են նաեւ ժամանակին խորհրդային ռազմարդյունաբերության համալիրի մեջ մտնող հայաստանյան 4 ձեռնարկություններ:
Իլյա Կլեբանովի գլխավորած պատվիրակությանը ուրբաթ օրը ընդունել է նախագահ Քոչարյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել է այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հանրապետության նախագահին ներկայացնելով այդ ուղղությամբ ռուս-հայկական հանձնաժողովի կատարած աշխատանքը, Իլյա Կլեբանովը նշել է, որ հիմնական խնդիրների շուրջ արդեն իսկ կարողացել են գտնել փոխընդունելի լուծումներ:
Բանակցությունների արդյունքները կամփոփվեն շաբաթ օրը ծրագրված ասուլիսում:
Հրաչ Մելքումյան, Երեւան