Մատչելիության հղումներ

Պենտագոնը հաստատում է Ռամսֆելդի այցը Հայաստան





Պենտագոնը այսօր հաստատել է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը շաբաթ օրը կարճատեւ այցով կժամանի Երեւան: Տարածաշրջանային այդ այցի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ-ի գլխավորությամբ Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողություններին առնչվող հարցեր:

Լրատվական գործակալությունները մեջբերում են Պենտագոնի խոսնակ Վիկտորիա Քլարքի հայտարարությունը, ըստ որի Ռամսֆելդը մինչեւ հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի ժողովին մասնակցելը կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան: «Այդ երկներում նա հանդիպելու է բարձրաստիճան ղեկավարների հետ՝ քննարկելու ահաբեկչության դեմ մղվող պատերազմը», - ասել է Քլարքը:

Երեւանում Ռամսֆելդը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ծրագրված է նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի մամուլի ասուլիսը:

Հարավկովկասյան երեք պետություններն էլ թույլատրել են իրենց օդային տարածքն օգտագործել Աֆղանստանում իրականացվող հակաահաբեկչական գործուղություններում՝ Եվրոպայում եւ արեւելյան Թուրքիայում տեղակայված ռազմակայաններից դեպի Կենտրոնական Ասիա օդային միջանցք տրամադրելով մարտական ինքնաթիռներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG