Մատչելիության հղումներ

Հայաստանը նշեց ավերիչ երկրաշարժի 13-րդ տարեդարձը




Հայաստանում այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկարաշարժի զոհերի հիշատակի օրն էր: Այն տարավ 23 հազար մարդկային կյանք, մեծ վնասներ պատճառեց Սպիտակ, Լենինական (Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (Վանաձոր) քաղաքներին: Անցած 13 տարվա ընթացքում աղետի գոտու վերականգնման 2 ծրագիր ձախողվել է: Ներկայում ընթացքում է աղետի գոտու վերականգնման եռամյա համալիր ծրագիրը: Այսօր էլ դեռ աղետի գոտում 14 հազար 200 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի:

Նախագահ Ռոբերտ Քոչարայանը այսօր եղավ Գյումրիում, ուր "Շիրակ" գերեզմանատանը ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Շիրակի մարզպետարանում Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն երկաշարժի գոտու վերականգնողական աշխատանքի ընթացքի վերաբերյալ:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պատասխանելով "Ազատություն" ռադիոկայանի հարցին, թե որքանով է իրատեսական մինչեւ 2003 թվականը կատարման ենթակա Աղետի գոտու վրականգնման եռամյա համալիր ծրագիըր, ասաց.- "Ես հավատում եմ, որ նախագահը կկատարի իր խոստումը", -ավելացնելով, որ արդեն լուծված է դպրոցաշինության խնդիրը:

Անդրադառնալով արդյունաբերության ոլորտին, Վարդան Ղուկասյանը առաջնային համարեց աշխատատեղերի ստեղծման հարցը: "Իրոք Գյումրին այսօր սոցիալապես շատ վատ վիճակի մեջ է գտնվում, աշխատատեղերի հսկայական պրոբլեմ ունենք":

Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այցելեց Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան: Երեք քաղաքներում կառավարության պատվիրակությունը ծաղկեպսակներ դրեց երկրաշարժի զոհերի հուշարձանին:

"Հույս ունեմ, որ երկու տարի հետո մենք կմոռանանք այն հետեւանքները, որ թողել էր երկրաշարժը: Մյուս տարի կավարտենք ամբողջ երկրաշարժի գոտում դպրոցաշինարարությունը: Նույնը վերաբերում է առողջապահության ոլորտին: Բնակարանները, հավանական է, երկու-երեք տարում մենք կավարտենք: Բայց հիմնական խնդիրը մեր առջեւ մնում է աշխատատեղերի ստեղծումը", -Վանաձորում ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Լոռու մարզում վարչապետը հանդիսավորությամբ բացեց 2 դպրոց եւ մեկ բնակելի շենք:

Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի խոսքերով, մարզում 6 հազար ընտանիք դեռեւս բնակարանի կարիք ունեն: Մարզպետն ասաց, որ գրեթե ավարտված է դպրոցների շինարարությունը, իսկ առողջապահական հիմնարկներից մնացել է միայն Տաշիրի հիվանդանոցը:

Սպիտակի քաղաքապետարանի շինարարության եւ ճարտարապետության բաժնի պետ ասպարյանի հաղորդած տվյալներով, Սպիտակում 6 հազար 300 ընտանիք կա, բնակարան ունեն մոտ 1600-ը: Կառավարության ծրագրով նախատեսվում է վերականգնել միայն բնակարանները, սեփական տների հարցը փաստորեն առկախ է:

"Եթե աշխատանք լինի, սպիտակցին իր տունը կսարքի: Բայց աշխատանք չկա, դրա համար մարդիկ գերադասում են գնալ", - ասում է Սպիտակի բնակիչ րիշա Մինասյանը:

Երկրաշարժից ամենամեծ վնասներ կրած բնակավայրերից մեկի՝ Ջրաշեն գյուղի գյուղապետ Վանիկ Ուռուսյանի խոսքերով, Ջրաշենի 1067 տնտեսությունից միայն 215-ը կարգին տուն ունի: յուղի 80 տոկոսը դեռ սպասում է վերականգնման:

Արտյոմ Չեռնոմորյան, Գյումրի, Հրաչ Մելքումյան, Լոռու մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG