Մատչելիության հղումներ

Խորհրդարանում սկսվեցին բյուջետային քննարկումները


«214 միլիարդ դրամ եկամուտներ, 257 միլիարդ ծախսեր, 47,6 դեֆիցիտ: 3 տոկոս սղաճ եւ 6 տոկոս աճ», - այսպես խիստ լակոնիկ 2002 թվականի բյուջեի հիմնական թվերը լրագրողներին ներկայացրեց ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը մինչ այդ օրենսդիրներին էր ներկայացրել գալիք տարվա բյուջեի փոփոխված նախագիծը՝ այսօր սկսված խորհրդարանական քննարկումների շրջանակներում:

Ինչ վերաբերքում է ընթացիկ տարվա բյուջեի կատարաման ընթացքին, ինչը պայմանավորելու է վարկերի տրամադրումը Համաշխարայհային բանկի կողմից, ապա, Վարդան Խաչատրյանի խոսքերով, «ՍԱՔ-4-ի բոլոր պայմանները, ըստ էության, կատարվել ենք... Կատարել ենք նաեւ հարկային պարտավորությունները»:

Վարդան Խաչատրյանը ասաց նաեւ, Կառուցվածքային բարեփոխումների վարկը հաջորդ տարի կազմելու է 20 միլիոն դոլար՝ շատ ավելի քիչ, քան այս տարի, ինչը վկայում է, որ կառավարությունը ձգտում է բյուջեի դեֆիցիտի ծածկման առումով նվազեցնել կախվածությունը Համաշխարհային բանկից:

Ազգային Ժողովում այսօր շարունակվեցին պետեկամուտների նախարարությունում մշակված օրենսդրական այն փաթեթի քննարկումները, որը հնարավորություն է տալու բարելավել հարկային վարչարարությունը 2002 թվականին: Այդ շրջանակում խորհրդարանն այսօր հավանություն տվեց գույքահարկի, պետական տուրքի, ստուգումների կարգավորման, բնապահպանական վճարների, ներկրվող բենզինի մասին եւ այլ օրենքներում առաջարկված փոփոխություններին ու լրացումներին:



Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG