Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը


Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որը երկու անգամ մերժել ու լրամշակման էր ուղարկել:

Օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու ժամանակ կայացած քվեարկությունը առիթ դարձավ, որպեսզի ՀԺԿ-ական մի շարք պատգամավորներ, այդ թվում նաեւ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, դուրս գան կուսակցությունից:

Նախագահ Քոչարյանի եւ կառավարության կողմից խիստ կարեւորվող օրենքի նախագծին դեմ են քվեարկել հիմնականում ՀԺԿ պատգամավորները: ՀԺԿ-֊ն ի սկզբանե պնդում էր, որ օրինագծում հակասահմանադրական դրույթներ կան:

Այսօր էլ ՀԺԿ-֊ում մնացած պատգամավորները տարածեցին Վենետիկի հաձնաժողովի եզրակացությունը օրինագծի մասին՝ փաստարկելով, որ այն հիմնված է ոչ թե գործող Սահմանադրության, այլ նախագահ Քոչարյանի առաջարկած ու դեռեւս խորհրդարանի քննարկմանն ու ընդունմանը ենթակա սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա, ինչին իր անհամաձայնությունը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, բոլոր դեպքերում, դրական է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG