«Հայ լինելը ենթադրում է նաեւ պարտականություններ». Շառլ Ազնավուրի այս բազմանշանակ արտահայտությամբ է վերնագրված ֆրանսիական հանդեսից «Հայաստանի Հանրապետություն» թերթում արտատպված հարցազրույցը: «Նախքան մեկնելս մարդիկ շատ բաներ էին ասում, բողոքում, թե ամեն բան չի արվում, թե երկրաշարժի գոտում աշխատանքներն առաջ չեն գնում: Ես տեսա, որ ընդհակառակը՝ վերջին հինգ տարիներին շատ բան է իրականացվել», - իր վերջին ճամփորդության տպավորություններով է կիսվում Ազնավուրը: Ընդհանուր առմամբ, նրա գնահատականով, «այն, ինչ արվել է ներկայիս նախագահի կողմից... ավելի նշանակալի է եւ փոփոխություններն ավելի արագ են, քան ինչ որ արվել է մյուսի կողմից: Եթե նույնիսկ շատ մարդիկ իրենց գրպանները լցրել են, կասեի, որ ես չեմ կարող ուղղակի նրանց դատել, հատկապես այս պահին, որպես... ֆրանսիացի», - ավելացնում է Ազնավուրը: - «Երեւի շատ զուրկ են ապրել, դրա համար են գրպաններն անհատակ»:
«Դղյակների մասին խոսելն ու գրելն այսօր մոդայիկ չէ: Եթե նույնիսկ մոդայիկ է, ապա՝ «լափած մազութի» փողերով սարքած «նախկինների» առանձնատների մասին». այս նախատեքստի ներքո է «Առավոտ» թերթն առաջին էջին ներկայացնում ազգային անվտանգության ներկայիս նախարար Կառլոս Պետրոսյանի գեղատեսիլ դղյակի լուսանկարը, «որը, ենթադրաբար, կառուցվել է նրա նախարարական աշխատավարձով»:
«Ազգային անվտանգության նախարարությունն՝ ի դեմս նախարար Կառլոս Պետրոսյանի, հաճախ է երկրի ազգային անվտանգության հարցերի փոխարեն ոչ իշխանամետ հայացք ունեցող քաղաքական գործիչների եւ այլ քաղաքացիների անձնական ու տնտեսական գործունեության մասին փաստեր հավաքելով զբաղվում։ Թե՝ ով որտեղ ինչ բիզնես, տուն կամ ունեցվածք ունի եւ այլն», - նշում է «Առավոտ»-ի թղթակիցը։ - Իսկ ահա նրա «նորակառույց հսկա տուն-ամրոցի մասին շատերն են վախով արտահայտվում։ Չէ՞ որ ով համարձակություն էլ ունենա այդ մասին խոսել, նախարարի սլաքը կուղղվի նրա դեմ»։
«Հայկական ժամանակ» թերթն էլ անդրադարձել է վերինների բարքերը բնորոշող մի թարմ դրվագի: Ուսանողության ներկայացուցիչների հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցերից մեկին պատասխանելով, նախագահ Քոչարյանը ասաց. - «Հանդիպումից հետո ես կհրավիրեմ առողջապահության նախարարին՝ հասկանալու համար անողնաշար, այսպես ասենք, դիրքի պատճառները ինչից է գալիս, քանի որ մի հարցը չի կարելի մի քանի անգամ տանել-բերել... Նախարարի հիմնական ֆունկցիան հենց որոշում կայացնելն է իր բնագավառում: Եթե կորցնում է անձը որոշում կայացնելու ընդունակությունը, ուրեմն չպետք է այնպիսի պարտավորություն ունենա՝ որոշում կայացնելու»: Սրանից հետո, երեկ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ տեղյակ չէ նախագահի ասածներից, բնականաբար՝ հրաժարական տալու մասին էլ խոսք լինել չի կարող, ինչպես նման դեպքում ենթադրվում է:
Ռոբերտ Քոչարյանն էլ, «ըստ նրա մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանի, չի պատրաստվում առողջապահության նախարարին պաշտոնանկ անելու նախաձեռնություն ցուցաբերել: Սա նշանակում է, որ մեր երկրում իշխանությունը շարունակում է «անողնաշարների» ձեռքում մնալ, ովքեր իրար հայհոյելով իրար ծառայություններ են մատուցում», - ընդհանրացված է «Հայկական ժամանակ»-ում:
«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով, ավելի ու ավելի է հստականում «քաղաքական դաշտի պատկերը գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Ակնհայտ է, որ մինչեւ 2003 թվականը Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենա, քանզի գործող նախագահին եւ նրան աջակցող քաղաքական ուժերին հակակշռող լուրջ ընդդիմադիր բեւեռ չի ձեւավորվի», - նշում է մեկնաբանը: - 2003-ին էլ «գործող նախագահի հետ մրցակցությունը չի ընթանա իշխանություն-ընդդիմություն պարզ սխեմայով, քանզի նախագահական աթոռի հավակնորդների բազմաքանակությունը հազիվ թե հնարավորություն ընձեռի ձեւավորել միասնական ընդդիմադիր շարժում՝ մեկ թեկնածուի շուրջ... Ուժերի այսպիսի դասավորությունը ի վերջո կարող է հանգեցնել այն պարզ իրողության, որ քաղաքական դաշտը կվերածվի նախկիններին իշխանության բերելու եւ նրանց կրկին իշխանության չթողնելու կողմնակիցների ապագաղափարականացված, սակայն ծայրահեղ բեւեռացված պայքարի»:
ՀԺԿ-ի պառակտումից ծնված ԺԴԿ-ի ղեկավար, խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը «Երկիր» թերթի հարցազրույցում ասում է. «Պաշտպանել այս կամ այն թեկնածուին եւ հայտարարել այդ մասին՝ այսօր անիմաստ է, որովհետեւ դեռ չկան թեկնածուներ, հետեւապես չկա ընտրություն կատարելու եւ' խնդիր, եւ' հնարավորություն: Բայց մենք... ուզում ենք ունենալ ուժեղ նախագահ: Եվ անկախ անձից կսատարենք ընտրված նախագահին»:
Ըստ Գագիկ Ասլանյանի, քաղաքական դաշտում հենց իրենց նման քաղաքական ուժի կարիք կա, որը կապող օղակ դառնա իշխանության եւ ժողովրդի միջեւ. «Հարկավոր է ժողովրդի տրամադրությունները հասցնել իշխանություններին, ասելով՝ ժողովուրդը պատրաստ է համագործակցել, ուրեմն դուք էլ դեմքով շուռ եկեք դեպի նա եւ ձեր որոշումները ընդունելուց առաջ լսեք նրա կարծիքը: Ամենակարեւորն այն է, որ այսօր իշխանությունները եւս ունեն ժողովրդի աջակցության կարիքը:
Մամուլի տարածման համակարգի սեփականաշնորհմամբ, թերթերի առջեւ չոքած նոր ուղտը նրանց մղել է այսօր ավելի խորանալ նաեւ սեփական խնդիրների մեջ: «Անկախության առաջին տարիներից մինչեւ օրս... ԶԼՄ-ների հանդեպ պետական հիմնարար աջակցության որեւէ իրական քայլ, որեւէ փաստ չի արձանագրվել», - ի մի է բերել «Հայոց Աշխարհ»-ը: - «Ավելին, այս ոլորտում իրական ժողովրդավարությունը իշխանությունները կարծես խեղդեցին բնում: Հետեւանքը եղավ այն, որ թերթերի տպաքանակները 100 անգամ նվազեցին, եւ այսօր մեր ունեցած 2-5 հազարը ծիծաղելի է՝ անհամապատասխան «զանգվածային» անվանը:
Ի դեպ, «Առավոտ» թերթում այսօր թվային տվյալներ են հետազոտված, ըստ որոնց՝ հիմնական թերթերի տպաքանակները իրականում հայտարարվածից էլ զգալի պակաս են, եւ նույնիսկ 2-3 հազար տպաքանակի դեպքում դրանց մոտ կեսը չի վաճառվում: Չարյաց արմատում «Հայոց Աշխարհ»-ը տեսնում է՝ «Իշխանությունների համար թերթը ամենասովորական ապրանք է»: Մասնավորապես, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը այն համեմատում է օղու հետ: «Հայոց Աշխարհ»-ի որակմամբ, «Հայմամուլ» գործակալության «դավիթվարդանյանական սեփանակաշնորհումը ոչնչով չի տարբերվում իր կողմից բազիցս պախարակված հհշական սեփականաշնորհումից»:
Դավիթ Վարդանյանն էլ «Ազգ»-ի հարցազրույցում ասում է. «Այն, ինչ առաջարկում էին թերթերի խմբագիրները, հետեւողական եւ տրամաբանական չէր... Ես շարունակում եմ այն կարծիքին մնալ, որ թերթը ապրանք է եւ պետք է վաճառվի: Եթե կան թերթեր, պետական թե մասնավոր, որոնք չեն վաճառվում, ապա թող չտպագրվեն... Գուցե իմ դիրքորոշումը խոցելի է, թերթերն ամեն ինչ կգրեն, բայց դա ինձ չի հետաքրքրում: Ես ճիշտ որոշում եմ ընդունել», - իր վերջակետն է դրել նախարարը:
Վաչե Սարգսյան