«Հակառակ բոլոր վայրիվերումների, նախորդ տասը տարիները մեզ համար եղել են արտաքին քաղաքականության առումով արդյունավետ տարիներ», - իր ղեկավարած գերատեսչության գործունեությունը այսպես գնահատեց նախարար Վարդան Օսկանյանը արտգործնախարարության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ:
Անկախության 10 տարիների ընթացքում 10 վարչապետ փոխած Հայաստանում ընդամենը 4 արտգործնախարար է փոխվել: Երրորդ Հանրապետության առաջին արտգործնախարարը Րաֆֆի Հովհաննիսյանն է եղել: Նրան հաջորդել են Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո այդ պաշտոնը զբաղեցնում է Վարդան Օսկանյանը:
Բելգիայում, Հոլանդիայում եւ Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանի գնահատմամբ, անցած 10 տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտության բնագավառում ավելի է հաջողել, քան մնացած բոլոր ոլորտներում:
«Իմ դիտարկումներով, իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշ չափով, չէի ասի ամբողջությամբ, դարձել է ինքնանպատակ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: Ըստ վերջինիս, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում 4 սկզբունքներ էին դրվել՝ անկախության ամրապնդում, ազգային անվտանգության ապահովում, տնտեսական բարենապաստ պայմանների ստեղծում եւ վարկանիշային խնդիրներ, իհարկե նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման էական խնդիրը:
«Այսօր ես մեծ վերապահումներով կարող եմ ասել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը նպատակադրված աշխատում է այս ուղղությամբ», - ասաց Վահան Փափազյանը, բնական համարելով նման շեղումը՝ - «որովհետեւ այն, այսպես կոչված, գաղափարախոսությունը, որ դրված է այսօր պետության գործունեության հիմքում, ոչ միայն արտաքին քաղաքականության տեսանկյունից, այլ ընդհանրապես պետության ֆունկցիաների մեջ է մտել՝ հայդատականություն, եւ այլն, եւ այլն, ապա դա, իհարկե, բավական իռացիոնալ է դարձնում այն, ինչ այսօր արվում է»:
Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը շատ ճիշտ է համարում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ռուսաստա- Բելառուս միության անդամակցելու հարցում:
«Տեսնենք դեռ ինչպես է զարգանում այն միությունը... Պետք չէ շտապողականություն հանդես բերել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուրեն Հարությունյանը:
Հրաչ Մելքումյան եւ Մարգարիտ Եսայան, Երեւան