Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյանին առաջարկվել է անցնել «շտապ բուժում»


Ինչպես չորեքշաբթի հաղորդել է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Փարիզում հետազոտություն անցնելուց հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանին «առաջարկվել է շտապ բուժում անցնել»:

«Վարչապետի վիճակը բարվոք է, սակայն բժիշկները խորհուրդ են տվել մի քանի օր չտեղաշարժվել՝ անհարկի բարդություններից խուսափելու համար», - ասված է տարածված հաղորդագրությունում: - «Ոչ վիրահատական ճանապարհով միջամտություն է կատարվել սիրտ՝ արյունատար անոթների անցանելիությունն ապահովելու եւ սրտի սնուցումը կարգավորելու նպատակով»:

1999-ին սրտի վիրահատության ենթարկված 50-ամյա Անդրանիկ Մարգարյանը Փարիզ էր մեկնել երկուշաբթի օրը՝ «սրտի հետվիրահատական շրջանում որոշակի մտահոգություններով եւ կրկնակի հետազոտության անհրաժեշտությամբ պայմանավորված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG