Մատչելիության հղումներ

Նախարարը հավաստիացնում է, որ մինչեւ տարեվերջ «մինիմումի կհասցվի ճեղքվածքը բյուջեի թերհավաքագրման առումով»


Բյուջեի եկամուտների թերհավաքագրումը Հայաստանի պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը տարիներով կուտակված խնդիրների արդյունք է համարում. «Հարկային մասով թերհավաքագրումները մեկ-երկու ամսվա խնդիրներ չեն, դրանք մեկ-երկու տարվա աշխատանքների արդյունք են՝ եւ' օրենսդրական ակտերի, եւ' վարչարարական հարցերում որոշակի թերությունների հետ կապված»:

Նախարարի հավաստմամբ հարկահավաք գերատեսչությունը որոշել է մինչեւ տարեվերջ լրացնել բացթողածը, ու բյուջեով նախատեսված բոլոր հարկերը հավաքել. «Մենք մաքսիմումը պետք է անենք, որպեսզի այն ճեղքվածը, որ այսօր կա բյուջեի հավաքագրման առումով, մինիմումի հասցվի»:

Իսկ հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, հարկային վարչարարությունը էլ ավելի կխստանա։ Հարկային գերատեսչությունը, նրա ղեկավարի հավաստմամբ, արդեն նախապատրաստվում է այդ կամպանիային. «Այս տարվա համեմատ 2002 թվականին հարկերը էապես կաճեն: Մեծ փաթեթ է նախապատրաստվում՝ Ազգային ժողով ներկայացնելու համար»:

Մինչդեռ տարեսկզբին, երբ հաստատվեց նոր հարկային օրենքների ամբողջական փաթեթը, պաշտոնյաները վստահեցնում էին, թե այն վերջնական է ու գրեթե փոփոխման ենթակա չէ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG