Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կայցելի Կովկաս


Մոսկվա («Ֆրանս Պրես» գործակալություն). - Իր այցը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինը կիրակի օրը սկսելու է Ադրբեջանից, հայտարարել է ԵԱՀԿ-ն:

ԵԱՀԿ-ի հաղորդմամբ, տարածաշրջանային այս այցի շրջանակներում հոկտեմբերի 21-29-ը Սեւերինը կլինի նաեւ Հայաստանում եւ Վրաստանում՝ «տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակին խորությամբ ծանոթանալու նպատակով»:

Այցի ընթացքում Սեւերինը հանդիպումներ կունենա գործադիր եւ օրենսդիր պաշտոնյաների, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի եւ այլ ոչ կառավարական կազմակերպություների ներկայացուցիչների հետ, ասվում է ԵԱՀԿ-ի Կոպենհագենի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Սեւերինը ներկայացնում է ԵԱՀԿ-ին անդամակցող 55 երկրների ներկայացուցիչներից կազմված 300 անդամ ունեցող Խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG