Սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի՝ Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի սպանության կապակցությամբ շուրջ երկու շաբաթ առաջ քրեական գործ է հարուցված: Հարցաքննվել են այդ օրը սրճարանում գտնվողներն ու միջադեպի ականատեսները:
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կատարված հանցագործության մեջ կասկածվողների մասին, թե Պողոսյանին ծեծելով սպանել են նախագահի թիկնազորի անդամները, սակայն, ըստ Երեւան քաղաքի դատախազության բավականին ժլատ տեղեկությունների, գործով առայժմ ոչ ձերբակալվածներ կան, ոչ էլ կասկածյալներ: Նույնիսկ հստակ չէ, թե ինչ հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել: Որոշ աղբյուրների ենթադրությամբ, քրեական գործը հարուցվել է դիտավորյալ սպանության հատկանիշներով:
Դիահերձարանում տրված նախնական եզրակացությամբ, Պողոս Պողոսյանի մահը վրա է հասել ծեծի արդյունքում առաջացած վնասվածքներից: Դեպքից արդեն անցել է 22 օր, սակայն դեռեւս պատրաստ չէ անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ օրենքի, եզրակացությունը ներկայացնելու համար առավելագույն ժամկետը 25 օր է:
Դատախազությունում խուսափում են նախաքննության ընթացքի մասին տվյալներ տրամադրելուց, ասելով, որ նախաքննության շահերից ելնելով որեւէ տեղեկություն հայտնելու իրավասություն չունեն:
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնելու է փաստաբան Ռուբեն Սահակյանը: Նման դեպքերում, սակայն, օրենքը փաստաբանին գործի քննության մանրամասներին տեղեկանալու հնարավորություն չի տալիս: Փաստաբանը, սակայն, կարող է հետեւել, որպեսզի խախտումներ չկատարվեն:
Դեպքից հետո ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ հետամուտ են լինելու որպեսզի հանցագործությունը բացահայտվի: «Կա քրեական հանցագործություն: Եթե օրենքով գնա քննությունը եւ մեղավորները պատժվեն, հարց ընդհանրապես չկա: Եթե օրենքով չգա, եւ տեսնենք խախտումներ այդ պրոցեսի մեջ, տեսնենք, որ Հայաստանի դատական իշխանությունը կատարում է ինչ-որ խարդախություն, այդ ժամանակ մենք որպես կուսակցություն կխառնվենք: Եվ կխառնվեինք՝ անկախ զոհվածի քաղաքական պատկանելությունից», - հոկտեմբերի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր ՀՅԴ բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Կարինե Քալանթարյան, Երեւան