«Վերջին օրերին կառավարությունում ենթադրվող պաշտոնանկությունների մասին տարածված լուրերը նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ հերքեցին՝ պատասխանելով, որ իրենք անհիմն ասեկոսենորին հարկ չեն համարում անդրադառնալ, իսկ որեւէ պաշտոնյայի առնչվող հրաման տվյալ պահին չկա»: Սրան կից «ժամանակ» թերթն այսօր ընդգծում է. «Նախկինում էլ եւ' հանրապետության նախագահը, եւ' վարչապետը չեն բացառել կադրային ընթացիկ փոփոխությունները՝ կապված այս կամ այն պաշտոնյայի աշխատանքային գործունեության արդյունավետության հետ: Իսկ ժամանակ առ ժամանակ նման լուրեր տարածողները ուղղակի փորձում են արհեստական լարվածություն առաջացնել գործադիր իշխանության տարբեր օղակներում»:
Իշխող կուսակցության թերթում ներկայացված լինելով, կարծես առանձնահատուկ խորքային երանգ է պարունակում մեկնաբանի հետեւյալ շարադրումը. արտահերթ ընտրությունների «շուրջ հոլովվող խոսակցությունները որքան անիրական են քաղաքական զարգացումների տրամաբանության տեսանկյունից, նույնքան էլ հնարավոր՝ որեւէ տրամաբանության չենթարկվող շրջադարձային փոփոխությունների հավանականությունը նկատի առնելով»:
«Առավոտ» թերթի փոխանցմամբ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը իրենց սկզբնական կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ նիստում ասել է. «Տեղի է ունենում խորհրդարանի վարկաբեկման գործընթաց, եւ այստեղ նախագահ Քոչարյանը հանդես է գալու արդեն արբիտրի դերում: Միտում կա անհրաժեշտ պահին լուծարել ԱԺ-ն, քաղաքական ուժերի ուշադրությունը բեւեռել ԱԺ ընտրությունների վրա եւ շեղել ընդդիմության ու հասարակության ուշադրությունը նախագահի պաշտոնանկության գործընթացից»: Բազեյանը վստահեցրել է, որ «երեք ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանրապետություն»-ը, ՀԺԿ-ն եւ «Ազգային միաբանություն»-ը, ակտիվորեն աշխատում են նախագահի պաշտոնանկության հարցը ԱԺ-ում բարձրացնելու համար: Այսօր խնդիրը 44 պատգամավորի ստորագրություն հավաքելն է, որից հետո հարցը կմտնի ԱԺ: Սրան մենք կհասնենք, հավանաբար, հոկտեմբերի վերջին»:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ արդեն իսկ հասել է հետեւյալ նրբերանգներին. «Մեր կարգի նախագահ ունենալու դեպքում, որպեսզի երկիրը քաղաքացիական պատերազմի ճանապարհով չգնա, պետք է որոշակի վստահության լիմիտ թողնել նախագահին եւ նրան երաշխիք տալ, որ իր հետ լինչի դատաստան չի լինի»:
«Ձերբակալելով Մուշեղ Սաղաթելյանին, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «ավելի են հիմնավորում այն տեսակետը, որ իրենք «27»-ի հետ կապ ունեն», - հայտարարել է Արամ Սարգսյանը:
Ազգային Ժողովի 16-17 պատգամավոր դիմել է հանրապետության գլխավոր դատախազին՝ «Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, երաշխավորելով, որ վերջինս չի խոչընդոտի նախաքննության ընթացքին: Իսկ ԵԿՄ վարչության 13 անդամ ստորագրություն են հավաքել՝ ԵԿՄ վարչության նիստ գումարելու համար, սակայն, ինչպես «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է ԵԿՄ վարչության անդամ Ղուկաս Ուլիխանյանը, առայժմ որեւէ արդյունքի չեն հասել»: Ակնհայտ է, որ «երկրապահները նույնիսկ Մուշեղ Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու առաջարկ անելու համարձակություն չեն ունենա», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «ԵԿՄ վարչության մի անդամ ասել է, թե Սերժ Սարգսյանը ԵԿՄ վարչության 45 անդամից առնվազն 40-ի վրա կոմպրոմատների հսկայական փունջ ունի»:
Անդրադառնալով Սաղաթելյանի առնչությամբ մի խումբ պատգամավորների միջնորդությանը, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը բնորոշում է. «Այն, ինչով զբաղված են խուդաբաշյաններն ու բազեյանները, պրիմիտիվ շանտաժ է: Այսպես որ գնաց, վաղը մյուս օրը ցանկացած հանցագործ, լինի գրպանահատ, կեղծ փաստաթուղթ օգտագործող կամ խուլիգան, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով կգոռա. «Հայ-հարայ, հասեք, ես հոկտեմբերի 27-ի մասին բան գիտեմ, դրա համար էլ ինձ ուզում են բռնել»:
Իսկ «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրն այսօր թունդ որակումներ չի խնայել Սաղաթելյանին դրականորեն ներկայացնող լրատվամիջոցների հասցեին: Իր բացահայտումների ավարտին խմբագիրը ի մի է բերել, թե «խոսքի ազատությունը՝ մեր տկար ժողովրդավարության մեծագույն նվաճումը, այսօր, ինչպես երբեք, վտանգված է... Վաղ թե ուշ, հոգնելով հհշամետ մամուլի էջերից թափվող կեղտի մեջ լողալուց... հասարակությունը կվճռի, որ խոսքի ազատությունը ամենավնասակարն է բոլոր ազատություններից»:
Վաչե Սարգսյան