Մատչելիության հղումներ

«Լինսի» հիմնադրամը կվերանորոգի Հայաստանի ազգային պատկերասրահը


Շաբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահում նախագահ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ մի քանի ամիս անց դահլիճները ավելի բարեկարգ տեսք կստանան, քանի որ ազգային պատկերասրահի վերանորոգման համար հայտարարված մրցույթն անցկացվել է, եւ այդ հարցով արդեն զբաղվում է «Լինսի» հիմնադրամը:

Նախագահը լրագրողներին ասաց նաեւ, թե որոշակի քայլեր կատարելու անհրաժեշտություն կա պատկերասրահի նկարների պահպանության առումով, բայց դրանք այն գումարները չեն, որ պետությունը չկարողանա տրամադրել: Ծայրահեղ դեպքում կարելի է դիմել նաեւ բարերարների օգնությանը: «Մի քանի մեր բարերարներից բերենք, ցույց տանք: Իրենք կանեն նաեւ իրենց հնարավորություններով եւ գումարներով», - ասաց նախագահ Քոչարյանը:

Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի խոսքերով, կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրակացվելու ոչ միայն ազգային պատկերասրահում,այլ ողջ թանգարանային համակարգում: Նախարարը տեղեկացրեց, որ այդ նպատակով ծախսվելու է 10 միլիոն դոլար:

Ռոբերտ Քոչարյանը պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջեց ցուցարահներում, ծանոթացավ նոր ցուցանմուշներին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG