Հայաստանի Ազգային Ժողովի խումբ-֊խմբակցությունների ներկայացուցիչներն այսօրվա ճեպազրույցում միաձայն էին, որ խիստ անհագստացնող է Աբխազիայում բնակվող հայերի ճակատագիրը: Բոլոր ուժերը նույնպես գրեթե միաձայն խուսափեցին քաղաքական գնահատական տալ վերջին օրերին այնտեղ կատարվող իրադարձություններին:
Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը զսպվածության կոչ արեց. «Աշխարհի վիճակը բավականին լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Կարծում եմ, մեր հայտարարություններում պիտի շատ չափավոր լինենք»: Ինչ վերաբերում է աբխազահայերին, ըստ Գալուստ Սահակյանի, պարտավոր ենք «անմիջական միջոցներով նախ ինֆորմացվել եւ ապա որոշակիորեն քայլեր կատարենք»:
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը փոխանցեց, որ իբրեւ քաղաքական ուժ, դաշնակցությունը լրջորեն մտահոգ է այս հարցով, եւ Ազգային Ժողովի ղեկավարությանն ու խմբերի եւ ֊խմբակցությունների ներկայացուցիչներին առաջարկում է քննարկել տարածաշրջան պատգամավորական պատվիրակություն ուղարկելու հարցը: «Ստույգ փաստեր կան, որ արդեն իսկ 16 հայեր են զոհվել այս վերջին օրերի մարտերի ընթացքում», - ասաց Աղվան Վարդանյանը:
Աբխազահայերի սպանվելը չափազանց վտանգավոր գնահատելով, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը Աբխազիայում տեղի ունեցող բախումները ուղղակիորեն կապեց Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նրա կարծիքով, մենք «պարտավոր ենք մեր բարոյական աջակցության խոսքը, քաղաքական գնահատակը այդ ամենին տանք»:
«Մեր կառավարությունը պետք է պահանջի եւ' վրացական կողմից, եւ' աբխազական կողմից, որպեսզի հայ ազգաբնակչության նկատմամբ այդպիսի մոտեցում չցուցաբերվի», - ասաց Հայկոմկուս խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը:
Վերջին մի քանի օրերին Աբխազիայում խիստ սրվել է իրավիճակը: Ըստ տեղեկությունների, առնվազն տասը հայ բնակիչներ զոհվել են Կոդորի կիրճի մերձակայքում գտնվող գյուղերի վրա տեղի ունեցած հարձակումների ժամանակ: Աբխազական իշխանությունները այդ հարձակումների համար մեղադրում են վրացի եւ աբխազ զինյալներին:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք, եւ բանակցությունների միջոցով փորձում ենք մեղմացնել հետեւանքները՝ հատկապես հայ բնակչության համար», - չորեքշաբթի օրը ասել էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - «Մենք պետք է լինենք շատ շրջահայաց եւ զգոն, եւ որեւէ ձեւով չպետք է թույլ տանք այլ շահագրգիռ կողմերին սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում»:
Ռուզան Խաչատրյան, Երեւան