«Հոկտեմբերի 27»-ի դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, առանց բացատրություն ներկայացնելու, հրաժարվեց ընդամենը մեկ շաբաթ առաջ նշանակված նշանակված փաստաբան Հակոբ Թեւոսյանի պաշտպանական ծառայություններից:
Հունանյանը պնդեց, թե դատավարությունը ձգձգելու մտադրություն չունի եւ դատարանին առաջարկեց շարունակել նիստը մինչեւ նոր փաստաբանի նշանակումը: Օրենքով, սակայն, եթե ամբաստանյալը հրաժարվում է կոնկրետ փաստաբանից, ապա նիստը կարող է շարունակվել միայն նոր պաշտպանի նշանակումից հետո: Եվ դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարված ընդմիջումից հետո ներկայացրեց ամբաստանյալի շահերի նոր պաշտպանին՝ Բենիամին Մինասյանին:
Ամբաստանյալի արդեն նախկին պաշտպան Հակոբ Թեւոսյանի խոսքերով, ինքը նույնիսկ տեղյակ չէր, որ իր պաշտպանյալը պատրաստվում է հրաժարվել իր ծառայություններից: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Նաիրի Հունանյանը պաշտպանից հրաժարվել է, որովհետեւ Հակոբ Թեւոսյանը նրան բացատրել է, որ ամբաստանյալը դատարանում ժողովրդին կոչով դիմելու իրավունք չունի:
Այնուհետեւ դատարանը հնարավորություն տվեց Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ջանոյանին շարունակել հարցաքննությունը: Ամբաստանյալն էլ նույն համառությամբ շարունակեց չպատասխանել առաջադրված հարցերին: Դրանք բացառապես առնչվում էին նախաքննությամբ հաստատված եւ մեղադրական եզրակացության մեջ ընդգրկված փաստերին:
«Դուք ունենք ապացուցելու խնդիր՝ ուրեմն ապացուցեք», - ընդամենը ասաց Հունանյանը: Ի վերջո, Տիգրան Ջանոյանը հայտարարարեց, որ նպատակահարմար ու արդհյունավետ չի համարում այս ձեւով շարունակել հարցաքննությունը եւ հարցաքննությունը կշարունակի դատավարության այն փուլում, երբ նպատակահարմար կհամարի:
Նիստից հետո Նաիրի Հունանյանի նորանշանակ պաշտպանը լրագրողներին ասաց, որ ինքը «ոչ մի կաշկանդվածություն» չունի: «Ինչքանով հնարավոր կլինի, ուժերս կպատի՝ կպաշտպանեմ», - ասաց Բենիամին Մինասյանը:
Դատական նիստը կշարունակվի հինգշաբթի օրը: Հարցեր տալու հերթը դատավոր Ուզունյանինն է:
Կարինե Քալանթարյան, Երեւան