Շաբաթ օրը ավարտին հասան Ազգային ժողովրդավարական միությունում (ԱԺՄ) ընթացիկ տարվա հուլիսից ի վեր ծայր առած խմորումները: Կուսակցության՝ Վազգեն Մանուկյանին ընդդիմադիր, իշխանամետ թեւը որոշեց առանձնանալ եւ ստեղծել իր կուսակցությունը:
Այսպիսով, Հայաստանի երբեմնի ամենահզոր ընդդիմադիր ուժից առանձնացավ թվով երրորդ առանձին կուսակցությունը՝ ավելի վաղ իրենց առանձին կուսակցություններն են ստեղծել ԱԺՄ հիմնադիր անդամներ Արշակ Սադոյանը եւ Շավարշ Քոչարյանը: Հուլիսին կանոնադրական լուրջ տարաձայնությունների եւ իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հողի վրա կուսակցության վարչության անդամների մեծամասնությունը, այդ թվում ԱԺՄ-ի խորհրդարանական խմբակցության անդամները, հանդես եկան կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ:
Այսօր Մանուկյանին ընդդիմադիր թեւի հրավիրած արտահերթ համագումարում ընդունվեց առանձին կուսակցություն ստեղծելու մասին որոշում՝ գտնել նոր անուն, կազմել նոր վարչություն եւ խորհուրդ, վարչության անդամներից ընտրել կուսակցության նախագահ:
Նորաստեղծ քաղաքական ուժը ԱԺՄ-ից ժառանգում է տնտեսության մեջ ազատականության, իսկ քաղաքական դաշտում՝ ժողովրդավարության սկզբունքները:
«Դա միակ ճիշտ որոշումն էր այս պահին», - մեկնաբանելով իր նախկին կուսակիցների որոշումը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: - «Հիմնական կորիզը՝ այն հազարավոր մարդիկ, ովքեր համախմբած էին ինչ-որ գաղափարների շուրջը, մնացել են ԱԺՄ-ում, եւ ես կարծում եմ, ԱԺՄ-ն մեծ ապագա ունի»:
Շաքե Ավոյան, Երեւան