Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց սեպտեմբերի 14-ին ձերբակալված Հայաստանի քրիտոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, «Անկախության բանակ» հայրենասիրական միության վարչության անդամ Ազատ Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Առաջին ատյանի դատարանի վճռով, նախաքննության ընթացքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Սեպտեմբերի 13-ին Երեւանի «Գորվետկա» կոչվող թաղամասում գտնվող Ազատ Արշակյանի հոր անունով գրանցված շենքում, որտեղ հավաքվում էին նաեւ «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության անդամերը, հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
«Անկախության բանակ»-ը ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտական ջոկատ է եղել, սակայն այնուհետեւ դադարել է գոյություն ունենալ որպես մարտական միավոր եւ ներկայումս զբաղվում է հիմնականում ազատամարտիկների սոցիալ-տնտեսական հարցերի լուծմամբ:
Զենքի հայտնաբերումը նաեւ քաղաքական երանգավորում ստացավ, որովհետեւ «Անկախության բանակը» հանդես էր եկել հակաիշխանական հայտարարությամբ: Խորհրդային տարիներին այլախոհության համար դատապարտված, իսկ նախկին իշխանությունների օրոք քաղաքական կյանքում տեսանելի դերակատարություն ունեցած Ազատ Արշակյանը հերքում է իր կապը հայտնաբերված զինամթերքի հետ:
«Ինքը գիտի, զենքերից որը որտեղ է օգտագործվել: Իսկ մենք տվյալներ ունենք արդեն, որ այդ զենքերը ինչ-որ տեղերում օգտագործվել են: Ստուգումից հետո մենք պրոբլեմ չենք ունենա նրա հետ: Խափանման միջոցի հարցն էլ կլուծվի», - այսօր ասաց գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հայտնաբերվել են կրակված պարկուճներ եւ հիմա իրենք ստուգելու են, թե արդյոք դրանք այլ հանցագործությունների ժամանակ օգտագործված փամփուշների պարկուճները չեն: Այսինքն՝ նորից ուսումնասիրում են չբացահայտված գործերը, փորձաքննություններ են կատարում:
Վերաքննիչ դատարանի վճռի հետ համաձայն չէ Ազատ Արշակյանի դատապաշտպան Ռոբերտ Գրիգորյանը: «Թե ինչ-որ կասեցված գործեր կարող են բացահայտվել-չբացահայտվել, դա չի նշանակում, որ այդ բոլորը կապված է Ազատ Արշակյանի հետ: Եթե կլինեն ապացույցներ, տվյալներ, նյութեր այն մասին, որ Ազատ Արշակյանը առնչություն է ունեցել դրա հետ, դա ուրիշ հարց է: Այդպիսի ապացույցներ, սակայն, դատարանում չներկայացվեցին», - ասաց Ազատ Արշակյանի փաստաբանը:
Հրաչ Մելքումյան, Երեւան