Անցյալ նստաշրջանում Ազգային ժողովը ընդունեց «Գիտության եւ պետական գիտատեխնիկական քաղաքականության մասին» օրենքը, ըստ որի սկսած 2002 թվականից պետական բյուջեից գիտությանը պետք է հատկացվի ծախսերի առնվազն 3 տոկոսը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ 2002 թվականի պետական բյուջեի նախագծում հիշյալ օրենքի պահանջը կատարվի, Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ասաց. - «Իհարկե, հնարավոր չէ: Մեր երկրում որեւէ ոլորտ երեք անգամ կամ կյանքը երեք անգամ կամ չորս անգամ լավացե՞լ է, որ ասենք գիտության մեջ չորս անգամ ամեն ինչ լավանա: Մենք կմտնենք նախագծի փոփոխությամբ, որովհետեւ պարզապես հնարավոր չէ»:
Նախարարի կարծիքով, գիտությունն ամենեւին էլ այն առաջնահերթությունը չէ, որին արված հատկացումները կարելի է միանգամից բազմապատկել մի քանի անգամ. «Եթե հնարավոր լիներ որեւէ տեղ երեք անգամ ավելացնել, դա կլինեին թոշակները կամ ուսուցիչների աշխատավարձը»:
Հայ գիտությունն իր հիմնական մասով այսօր ֆինանսավորվում է արտասահմանյան հիմնադրամների գրանտներով: Առավել խոշոր նվիրատուներն են Միջազգային գիտատեխնոլոգիական կենտրոնը, ԱՊՀ երկրների գիտնականների հետ համագործակցության խթանման միջազգային ասոցիացան (ԻՆՏԱՍ), ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի (ՆԱՏՈ) կառույցները։
Այս կազմակերպությունները նպատակ ունեն կանխել ռազմական հետազոտություններ իրականացնող գիտնականների արտահոսքը դեպի երրորդ աշխարհի երկրներ, որտեղ ստեղծված զանգվածային ոչնչացման զենքը կարող է օգտագործվել ահաբեկչական նպատակներով։
Հայաստանում ամենաշատ միջոցները ծախսում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը։ ԱՊՀ երկրներից այն մասնաճյուղեր ունի Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում եւ Ղըրղզստանում։ Անցած յոթ տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը Հայաստանում ծախսել է ավելի քան 12 միլիոն դոլար, որով ֆինանսավորվել են 68 գիտահետազոտակման նախագծեր։ Կենտրոնի գրանտներից օգտվում են շուրջ 50 ակադեմիական, բուհական եւ ճյուղային գիտահետազոտական ինստիտուտներ եւ լաբորատորիաներ։
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ղեկավարությունը բարձր է գնահատում հայ գիտնականների հետազոտությունների մակարդակը։ Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Կենտրոնի գործադիր տնօրեն Միխայել Կրոնինգը։ Առաջիկա օրերին Մոսկվայում կայանալու Միջազգային գիտահետազոտական կենտրոնի կառավարիչների խորհրդի նիստը, որին ֆինանսավորում ստանալու ակնկալիքով Հայաստանից 40 գիտահետազոտական նախագիծ է ներկայացվել։
Ատոմ Մարգարյան, Երեւան