Հայաստանի կառավարությունն այսօրվա որոշմամբ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը թույլատրեց «Նաիրիտ 1» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը ավելացնել 6 միլիարդ 600 միլիոն դրամով, իսկ թողարկված լրացուցիչ բաժնետոմսերը, որ կազմում են ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, հանձնել ուկրաինական «Ինտեր Կոնտակտ» ընկերությունը։
Որպես համասեփականատեր «Ինտեր Կոնտակտ» ընկերությունը պարտավորվում է ձեռնարկության զարգացման մեջ ներդնել 22 միլիոն դոլար։ Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հավաստմամբ, ուկրաինական ընկերությունը մտադիր է կաուչուկի արտադրությունը հասցնել տարեկան 25-30 հազար տոննայի՝ ապահովելով արտադրանքի ամբողջ տեսականին եւ սպառման շուկաները։
Նախարարի մատուցմամբ, «Ինտեր կոնտակտը» Բելայա-Ցերկովի ռետինատեխնիկական իրերի գործարանի սեփականատերն է: Այդ գործարանը տարեկան կարող է սպառել մինչեւ վեց հազար տոննա կաուչուկ: «Իրենք հիմնականում շուկայի տերն են: Բայց շատ լավ կապեր ունեն եւ հումքի բնագավառում, եւ փոխադրումների բնագավառում», - ավելացրեց Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարն ասաց նաեւ, որ «Նաիրիտ»-ի հզորությունների զարգացման մեջ ներդրումային շահագրգռություններ ունեն նաեւ ռուսաստանյան եւ իտալական ընկերությունները, ինչին ուկրաինական ներդրողը ամենեւին դեմ չէ:
«Ինտեր Կոնտակտ» ընկերությունն այստեղ շատ ճկուն է եւ համաձայն է ցանակացած այլ մասնակցության, եթե դրանք բերելու են «Նաիրիտ»-ի աշխատանքի բարելավմանը... Ինչքան կորպորատիվ լինի կառավարումը, այնքան այդ ձեռնարկությունը արդյունավետ կաշխատի», - ասաց նախարարը:
Կարեն Ճշմարիտյանն ասաց նաեւ, որ մինչեւ «Նաիրիտ»- ի վերակառուցումը նրա ընդհանուր ակտիվները կազմում էին մինուս 47 միլիարդ դրամ: Դա նշանակում է, որ ձեռնարկության պարտքերը տասնապատիկ անգամ գերազանցում էին նրա գնահատված արժեքը։ Թերեւս, այս պայմաններում ընտրվել է իրապես սնանկ ձեռնարկությունը փրկելու ու պարտքերի անվերջ շղթային վերջ տալու առավել նախընտրելի տարբերակը։
Ատոմ Մարգարյան, Երեւան